Պաշտոնանկ է եղել ճանապարհային ոստիկանության պետը
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը քիչ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս տեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։ Արմեն Հակոբյանի ազատման պատճառների մասին չեն մանրամասնել։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Եգոր Կարապետյանը, որը մինչ այդ ՃՈ պետի տեղակալն էր։ Կադրային տեղափոխություններ են եղել Մասիսի եւ Աբովյանի բաժիններում։