Մեքսիկայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ են ստեղծել
ՔաղաքականությունՀոկտեմբերի 6-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Կոնգրեսի Պատգամավորների Պալատում կայացավ Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
Խումբը կազմված է տարբեր քաղաքական կուսակցությունները ներկայացնող պատգամավորներից, որը նախագահում է Մորենա կուսակցության անդամ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի ղեկավարը, Պատգամավորների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորդանա Խիմենեսը, Մորենո կուսակցության խմբակցության ղեկավար Ռոսիո Նահլե Գարսիան եւ այլ պատգամավորներ:
Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր ելույթում գոհունակությամբ արձանագրեց խմբի հիմնադրման փաստը` ընդգծելով միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ամրապնդման կարեւորությունը միջպետական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման գործում:
Արարողությանը ելույթներով հանդես եկան Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: