ԱՐԴԻԱԿԱՆ է…
BlogՎահե Ղազարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի ծեր իմաստուն սամուրայ էր ապրում: Մի անգամ, երբ աշակերտների հետ դաս էր անում, նրան մոտեցավ կոպտությամբ և դաժանությամբ հայտնի մի երիտասարդ մարտիկ, ում սիրելի հնարքը` սադրանքն էր: Նա ափերից հանում էր հակառակորդին, վերջինս էլ, զայրույթից կուրացած, ընդունում էր նրա մարտահրավերը: Սխալ սխալի հետևից ու արդյունքում հակառակորդը պարտվում էր: Երիտասարդ մարտիկը սկսեց վիրավորել ծերուկին, բայց նա հանգիստ շարունակում էր դասը: Օրվա վերջում սադրիչը հոգնեց և հեռացավ: Ծերուկի չափից շատ ներողամտությունից զարմացած աշակերտները հարցրին նրան.
-Ինչո՞ւ չպատասխանեցիք նրան: Վախեցա՞ք պարտվելուց:
Ծեր սամուրայը պատասխանեց.
-Եթե ինչ որ մեկը ձեզ մոտ գա նվերով և դուք այն չընդունեք, ո՞ւմ կմնա նվերը..
-Նախկին տիրոջը,- պատասխանեցին աշակերտները:
-ճիշտ է, նույնը վերաբերում է նաև ատելությանը: Քանի դեռ դու չես ընդունել, դրանք կպատկանեն նրան, ով բերել է: