Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել թիմակիցներին Ռումինիայի հետ խաղից առաջ: Նա իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել. «Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ: Մտքով ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,-
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը այսօր կհյուրընկալի Ռումինիայի թիմին: