Խուլիգանի պահվածքը հարիր չէ քաղաքացիական ակտիվ պայքարի հայտ է ներկայացրած երիտասարդին
Ուշադրության կենտրոնումՀայկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյան աօսր մեկնաբանել է կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանի ելույթը՝ կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակին, ներկայացրել պատճառները:
Ավելի վաղ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր սակագնի 6.93 դրամի բարձրացումը: նախագահի հանդիպում Հասկանալի էր, որ վարչապետի մեկնաբանությունները, որոնք ակնհայտորեն ականջահաճո չէին, ակցիայի մասնակիցների կողմից ցնծությամբ չէին ընդունվելու՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք իրենց մեջ ռացիոնալ տարրեր էին պարունակում: Սակայն անհասկանալի էր Վաղինակի ժառգոնա-բեսեդկային դրսևորումները, որը մատնում է այն դիմակը, որի տակ թաքնվում է Շուշանյանը:
«Ամեն մեկն իրենց երեսին մի գունդ թքի էլ, արդեն հերիք է իրենց համար»,- այսպես է պատասխանում իր տեսակետից տարբերվող դիրքորոշմանը՝ «մեր երկրի ապագայի հետ ասոցացվող երիտասարդը»: Հա, ի դեպ, Վաղինակը նաև նշում է, որ կառավարության անդամները խիզախություն չունեն գան այստեղ մարդկանց մեջ մտնեն. «Նրանք այդքան խիզախություն և տղամարդկություն չունեն այստեղ մտնել»: Աշոտյանը «մտավ մարդկանց մեջ», դա է՞ Վաղինակի ու իր ընկերների պատկերացրած «մարդկանց մեջ մտնելը», թե՞ դա կբավարարի իրենց բարձրացրած պահանջները:
Գռեհիկությունը, խուլիգանին հարիր պահվածքը պատիվ չի բերում որևէ մեկին, առավել ևս երիտասարդին, ով քաղաքացիական ակտիվ պայքարի հայտ է ներկայացրել: