Եկել է որոշում կայացնելու ժամանակը
Ուշադրության կենտրոնումՄենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես հասկանում եմ, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են անընդհատ փողոցում լինել և պայքարել, կարևոր չէ ինչի դեմ:
Կան մարդիկ, ովքեր դրա համար նաև գրանտներ են ստանում, բայց վստահ եմ` մեծամասնությունը մարդիկ են, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում: Եվ ժամանակն է, որ այդ մարդիկ նախագահի հետ հանդիպելու որոշում կայացնեն (եթե իհարկե նախագահի հրավերն ուժի մեջ է, քննարկելու նրա հետ ստեղծված իրավիճակը):
Բոլորս մեկ բան պետք է քաջ գիտակցենք` նմանատիպ հանրահավաքներն ու ներքաղաքական լարվածությունն ուղիղ հարվածում է Հայաստանի բիզնես առօրյային, երկրում բիզնեսը հայտնվում է ծանր վիճակում. ներդրում կատարողները զգուշանում են, իսկ Հայաստանի համար տուրիստական այս պիկ շրջանում` շատերը փոխում են իրենց տոմսերն ու հրաժարվում են գալ Հայաստան:
Միևնույնն է` այս խնդիրը պետք է լուծվի, փոխզիջումների և բանակցությունների արդյունքում, և ինչու է ավելորդ ժամանակ ձգվում և վնասում մեր պետության իմիջին: Օր առաջ պետք է հանդիպել հանրապետության նախագահին և նրա առջև բարձրացնել բոլոր խնդիրներն ու ստանալ պարզաբանումներ:
Ցանկացած լուծման պարագայում մեկ հարցում պետք է լինել սկզբունքային` բոլոր նրանք, ովքեր պատճառ են դարձել ՀԷՑ-ում ստեղծված նման իրավիճակի համար` անկախ ազգությունից, պետք է բանտ նստեն...