Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Թմբկահարող վարչապետից մինչև Ծառուկյանի քաղաքական վերադարձ. Ամենահզորների TOP 10

Շրջադարձային փոխատեղումներ են արձանագրվել ամենահզորների տասնյակում, որը գրեթե անփոփոխ էր տևական ժամանակ: Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Գևորգյանը շռնդալից մուտք են գործել ամենահզորների տասնյակ, իսկ բարձրագույն պաշտոնների հետ միասին տասնյակն անորոշ ժամկետով լքել են Սեյրան Օհանյանը, Գևորգ Կոստանյանը ու բազմաթիվ այլ հավակնորդներ: Եվ այսպես.

 1.Սերժ Սարգսյան

 

Հայաստանի վերջին հզոր նախագահն այնպիսի հեղափոխություն իրականացրեց իշխանական թիմում, որ անիմաստ դարձրեց ցանկացած ռադիկալ ընդդիմության գոյությունը: Մասամբ իրագործելով հանրության պահանջը՝ նա ինքն իր ձեռքով սերնդափոխեց ու օլիգարխազերծեց գրեթե ողջ կառավարությունը: Այնուհետև, իր թիմակիցների ու արբանյակների միջոցով նա ջախջախիչ հաղթանակ տոնեց Գյումրիում, Վանաձորում և գրեթե բոլոր մյուս համայնքներում: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ չկան հավերժ պաշտոնյաներ ու հավերժ ընդդիմադիրներ, այլ կա միայն հավերժ իշխանախաղ, որի անմրցելի ու անհաղթելի արքան եղել է ու կա Սերժ Սարգսյանը: 

 

 

2. Կարեն Կարապետյան

Նա հարուստ է, նա բարետես է, նա վարչապետ է… Այսինքն՝ նա հայության  նոր մեգասերն է, ով ոչ միայն կարողանում է խիստ տոնով խոսել իր ենթակաների հետ, այլև վարպետորեն թմբուկ նվագել: «Սասնա Ծռերի» պաշտամունքը արագորեն փոխարինվեց Կարեն Կարապետյանի պաշտամունքով, երբ թեթևաբարո հայ հասարակությունը դավաճանեց իշխանության դեմ ելած Պավլիկ Մանուկյանի սեքս-սիմվոլ որդուն ու խելակորույս սիրահարվեց իշխանության բերած նոր վարչապետին: Ոմանք հավատում են, որ նա մեծագույն ռեֆորմիստ է, ոմանք կարծում են, որ նրա գերհզորության պատճառը Մոսկվայից բերված քարտ բլանշն է, ոմանք էլ պնդում, որ նրա իշխանության միակ աղբյուրը Սերժ Սարգսյանի դաբրոն է, իսկ հանրային սիրո ակունքը՝ Կարեն Դեմիրճյանի հետ արտաքին նմանությունը:

 

 3. Արմեն Գևորգյան

Նա դարձյալ բազմեց իր նախկին գահին, իսկ նրա տեղակալ Ալեքսան Հարությունյանը դարձավ Հայաստանի ողջ լրատվադաշտի պատասխանատուն: Այս երկու գերպրոֆեսիոնալ թիմակիցները երկիրն արագորեն ազատեցին ապաշնորհ այն մեդիակառավարիչներից, որոնց  կեղտոտ խաղերը ծառայում էին բացառապես սեփական շահերին ու շատ վնասում պետությանը: Գևորգյանական թիմը կարողացավ հաշված օրերի ընթացքում էականորեն բարելավել հանրային կարծիքն իշխանությունների ու նրանց ռազմավարական գործընկերների մասին: Այսպիսով, իշխանական հավերժ փյունիկը, որպես փոխվարչապետ, ինքնակիզվեց կառավարությունում, որպեսզի էլ ավելի հզորացած վերածնվի նախագահականում՝ մտնելով Հայաստանի ամենահզոր մարդկանց եռյակ: 

 

 

4. Հովիկ Աբրահամյան

Մեծ գովասանքով պաշտոնից ազատված նախկին վարչապետը կարողացել է մնալ ամենահզորների տասնյակի բարձրագույն դիրքերում, քանի որ դեռևս պահպանել է նախագահի ջերմ բարեհաճությունը,  երկու նախարարների ու մեկ մարզպետի վրա իր ազդեցությունը, նախընտրական աշխատանքներում իր պոտենցիալը և որոշակի շրջանակների հետ բարիդրացիական հարաբերությունները: Ամենահզորների տասնյակում մնալու համար այս ամենն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, քանի որ դրա համար առաջիկայում կպահանջվեն առավել գործուն և իրական գործողություններ: 

5. Վիգեն Սարգսյան

Կրթված ու չվարկաբեկված պաշտոնյաների հաղթահարշավի շրջանակներում նա դարձավ Պաշտպանության նախարար, որտեղ վերջին անգամ ծառայել էր, երբ ներկայիս Նախագահը պաշտպանության նախարարն էր: Երկար քննարկվեց նրա արտգործնախարար դառնալը, իսկ վերջում նրան վստահվեց երկրի ամենահզոր կառույցներից մեկը: Արքունիքից մեկ քայլ հեռացած, բայց իր փայլուն կարիերայում մի նոր բարձունք գրաված գործիչն իր կայուն տեղն ամրագրեց ամենահզորների այս փակ ակումբում: 

6. Տարոն Մարգարյան

Նա հերթական անգամ փայլուն կազմակերպեց Անկախության 25-ամյակի միջոցառումների իրեն վստահված հատվածները, իսկ այնուհետև համեստ, բայց շատ գեղեցիկ միջոցառումներ նախաձեռնեց Երևան քաղաքի տոնի համար: Նա այս տասնյակի հազվագյուտ հնաբնակներից է, ում դիրքերի վրա ամենևին չազդեցին նույնիսկ վերջին իշխանական փոթորիկները, որոնք սրբեցին ու տարան շատ այլ հզորների, բայց աներեր ու հանդարտ թողեցին Երևանի ամենաաշխատասեր քաղաքապետին:

 

7. Գեորգի Կուտոյան

Նա այնպիսին է, ինչպիսին պետք է լինի ցանկացած գաղտնի ծառայության ճիշտ ղեկավար՝ գրեթե աննկատ հանրության համար: Միևնույն ժամանակ, իր օրոք ԱԱԾ-ն սկսել է հստակ և գրագետ տեղեկատվություն տրամադրել տարբեր հանցագործությունների առնչությամբ՝ կեղծ թղթադրամների շրջանառումից մինչև հանցավոր խմբերի գործունեություն: Այս տասնյակի ամենաերիտասարդ պաշտոնյան դարձավ նաև առաջինն այս տարվա իշխանափոխության շքահանդեսում:   

8.Վլադիմիր Գասպարյան

Նա ամենուր և նույնիսկ այս տասնյակում առաջին պլան է մղում երիտասարդներին, իսկ ինքն իր բազմամյա փորձի բարձունքից  նայում է բոլոր իշխանական վայրիվերումների վրա  ու ծուռ ժպտում: Իր գրեթե բոլոր տարեկիցները լքել են իշխանական օլիմպոսը, իսկ նա շարունակում է երկաթյա ձեռքերում պահել ոստիկանությունն ու հասարակության չարաճճի զանգվածը: Տխուր է միայն այն, որ արդեն կարոտված ոստիկանապետը դադարեցրել է բոլոր հրապարակային ելույթները՝ հանրությանը զրկելով իր կոլորիտային խոսքից:  

 

9. Գագիկ Ծառուկյան

Նա իշխանական բուրգում կտրուկ վերելք ապրեց, քանի որ ազատվեց իր վատ խորհրդատուներից, հետ բերեց նախագահի բարեհաճությունը, մի քանի օլիմպիական մեդալ ապահովեց Հայաստանի համար, իր մարդուն նորից Սպորտի նախարար նշանակեց և, վերջապես, ամենուր Նախագահի կողքին կանգնած՝ նա պարգևներ շնորհեց սպորտի արժանավորներին: Այս ամենի արդյունքում նա իր ձեռքն է վերցրել ԲՀԿ-ն ու արդեն վաղուց վերադարձել քաղաքականություն:

10. Էդվարդ Նալբանդյան

Մինչ նա Նյու Յորքում տարբեր հանդիպումներ էր ունենում և ՄԱԿ-ի ամբիոնից ելույթով հանդես գալիս, Հայաստանում մարդիկ պաշտոնանկ էին անում նրան ու էլի շատ այլ նախարարների: Նա վաղուց է աշխատում արտգործնախարար, բայց առաջին անգամ է հայտնվում այս տասնյակում, քանի որ իր անձնական կապերով կարողացել է պահպանել այս բարձրագույն պաշտոնը՝ այն էլ այն պարագայում, երբ դա բոլորովին անհնար էր թվում: Այս ֆանտաստիկ վերանշանակումը նրան արժանի է դարձնում կանգնել ամենահզորների կողքին՝ թեկուզ գեթ մեկ անգամ:

Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված