Ռոբերտ Նազարյանը ծառայում է ռուսական շահերին
BlogԼևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միայն այպես կարելի է բնութագրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի դիրքորոշումը, որը սկսել է հարցազրույցներ ներկայացնել ռուսական լրատվամիջոցներում և հավաստիացնել, թե էլեկտրաէներգիայի սակագնիբարձրացման որոշումը չի վերանայվելու:
Այսպես, նրա մամուլի քարտուղարը, նրա անունից, ռուսական ,,Ինտերֆաքս,, գործակալությանը հայտնել է, թե՝ «Սոցիալական բեռի հարցը հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում չէ: Անհրաժեշտ է պահպանել տնտեսական բալանս, այսինքն` որակյալ և հուսալի ծառայության համար անհրաժեշտ է վճարել համապատասխան չափով»:
Եվ ավելացրել, որ սակագինը չի փոփոխվելու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀԾԿՀ-ն իրեն համարում է անկախ մարմին, երբ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նազարյանը սակագնի բարձրացման մասին որոշումը կայացրել էր հանձնաժողովի նիստից առաջ՝ այսպես թույլ տալով պաշտոնական դիրքի չարաշահում: Որոշումը, ըստ էության, կայացվել էր Բաղրամյան 26-ում:
Ուրեմն, այս հանձնաժողովը երբեք էլ անկախ չի եղել և չի կայացրել անկախ որոշումներ: Ինչ վերաբերում է հուսալի ծառայություններին, ապա պիտի ջայլամի ինքնակործան փիլիսոփայությունը որդեգրած մեկը լինել, պնդելու, թե հուսալի ծառայությունների մատուցման համար մինչև հիմա գործող սակագինը բավարար չէ: մեկ անգամ ևս հիշեցնենք Ռոբերտ Նազարյանին, որ մասնագետները օբյեկտիվ գնահատականներ տալով և կատարելով ուսումնասիրություններ, հանգել են այնեզրակացության, որ այս սակագինն էլ ուռճացված է, քանզի մեկ կվ/ժամի իրական գինը չի անցնում 33 դրամից…