Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Առաջնագծում գլխից վիրավորված 20-ամյա Ալբերտի ընտանիքն օգնության կարիք ունի

Հասարակություն

Hetq.am-ը գրում է.

Հիվանդասենյակում Արմինեն նստում է մահճակալին՝ որդու կողքին, ուշադիր նայում նրան: Ալբերտը հարցեր է տալիս: Մայրն ասում է՝ բալես, անունս կասե՞ս: «Մամ ջա~ն…»: Հարցից անընդհատ խուսանավում է: Մայրը հասկանում է, որ որդին չի հիշում իր անունը: «Ար-մի-նե… Արմինե է մամայի անունը, բալես»:

Արմինեն Ալբերտի մոտ ցույց չի տալիս հուզմունքը: Երբ հիվանդասենյակից դուրս ենք գալիս միջանցք, ասում է՝ որդին հիշողության կորուստ ունի, բայց չի խոսում այդ մասին:

Ալբերտ Դալլաքյանը 20 տարեկան է դարձել հուլիսի 23-ին: Ծննդյան օրը կոմայի մեջ է եղել (այդ վիճակում է եղել 35 օր), սակայն մայրը տորթ է տարել հոսպիտալ, բուժանձնակազմին հյուրասիրել՝ հույս ունենալով, որ որդին հաղթահարելու է բոլոր դժվարությունները:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա հունիսի 24-ին: ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում 11 ամսվա զինծառայող Ալբերտը հերթափոխից հետո իջել է գետնատնակ (բլինդաժ): Մայրը՝ Արմինե Ղազարյանը, ասում է, որ սպան ինչ-որ մեկի զենքի հետ խաղալուց կրակել է Ալբերտի գլխին: Զինվորներից Գևորգ անունով մեկը՝ 6 ամսվա ծառայող, առաջին բուժօգնություն է ցույց տվել Ալբերտին, ապա Մարտունու հոսպիտալ են տեղափոխել: Արմինեն նշում է, որ բժիշկները զարմացել էին, թե այդ վնասվածքով ինչպես են կարողացել տեղ հասցնել, քանր որ արնաքամ լինելու վտանգ է եղել: «Գնդակը գլխի մի մասով մտել, մյուսով դուրս է եկել: Ձախ կիսագունդը ջնջխել է, փոքր ուղեղի միջով է անցել, գլխավոր արյունատար անոթն է վնասել… Սկզբից բժիշկները ժամերի կյանք էին տվել»,- հիշում է Արմինեն:

2007-ին Վանաձորից, որտեղ ապրում էին Արմինեի հայրական տանը, ընտանիքով տեղափոխվել էին Ռոստով: Դեպքի օրը Արմինեն ամուսնու հետ գնացել էր 11-րդ դասարանն ավարտած դստեր պատվոգիրը ստանալու: Այդ ժամանակ էլ Հայաստանում բնակվող բարեկամները զանգել էին ամուսնուն ու ասել, որ Ալբերտը թևից վիրավորվել է:

Իրականությունը ծնողները Հայաստանում են իմացել: Արմինեն պատմում է, որ որդին սովորում էր Ռոստովի պետական համալսարանի բիզնեսի կառավարման բաժնում: Երկրորդ կուրսում Ալբերտը որոշել էր, որ պիտի վերադառնա Հայաստան՝ բանակ գնալու: Այդ ժամանակ ծնողները Հայաստանում էին, փաստաթղթային հարցեր ունեին կարգավորելու: «Զանգեց, ասաց՝ մամ, գալիս եմ գնամ բանակ, ասացի՝ սպասի կգանք, կխոսենք: Ասաց չէ՝ մամ, որ ես չգնամ, մյուսը չգնա, մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու»,- նշում է մայրը, ով դեմ էր որդու որոշմանը, բայց ամուսինը խրախուսել էր Ալբերտին:

Ալբերտը համալսարանում 2 տարվա տարկետում է վերցրել ու եկել Հայաստան:

Հիմա նախկին զինվորը բուժումը շարունակում է ստանալ հայաստանյան Կարմիր խաչում: Մեր այցելության օրը նա քայլում ու աղոտ տեսնում էր: Երեկ ուշ երեկոյան Արմինեից զանգ եմ ստացանք: Ասաց, որ մեր տեսած դրական տեղաշարժը չկա. որդին հիմա չի տեսնում: Արմինեի ասելով՝ երկու օր շատ էր ուրախացել դրական տեղաշարժով, բայց երբեմն հույսը կորցնում է: Բժիշկներն ասել են, որ Ալբերտը պետք է ստանա լավ սնունդ, իսկ դրա համար առայժմ ծնողներն ի վիճակի չեն: Ամուսինն արդեն վերադարձել է Ռոստով, որտեղ վարձով են բնակվում: Նա հիմա այնտեղ աշխատանք է փնտրում:

Արմինեն ասում է, որ Երևանում պետք է բնակարան վարձակալեն, որպեսզի որդուն դուրս գրելուց հետո տեղափոխեն այնտեղ: Սննդի համար նույնպես գումար է անհրաժեշտ: Ֆինանսական օգնության խնդրանքով Արմինեն նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, բայց այնտեղից մերժել են խնդրանքը (ՊՆ-ն, սակայն, ներկայում հոգում է բուժման ծախսերը): Ասում է՝ ամաչում է, որ խոսում է իրենց ընտանեկան խնդրից, բայց հանուն որդու առողջության փորձում է ամեն ինչ անել: «Մենք երբեք ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրել, մի կտոր հացը վաստակել ենք մեր քրտինքով, բայց հիմա իսկապես օգնության կարիք ունենք»,- Ալբերտի մայրը:

Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով
Ամենադիտված