Ցուցարարների և ոստիկանների միջև նորմալ փոխգործակցություն կա
Ուշադրության կենտրոնումՆարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն երեք օր է համարյա 24 ժամյա ռեժիմով Բաղրամյան պողոտայում եմ (ռեժիմս խուճապի մեջ է)))))) և նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն։
Ցուցարարների և ոստիկանների միջև նորմալ բարեհամբույր, կառուցողական փոխգործակցություն կա օրինակ՝ սադրիչներին և ոչ ցանկալի տարրերին հայտնաբերելու և հեռացնելու առումով։
Սակայն հենց մտնում եմ սոցցանցեր տեսնում եմ հայհոյանքի և ատելության քարոզի փառատոն։ Չգիտեմ ու՞մ է ձեռնտու ներկայացնել, որ մշտական լարվածություն կա, սակայն վստահեցնում եմ, որ դա ամենևին այդպես չէ, քանի որ առնվազն մի հարցի շուրջ ոստիկանությունը և ցուցարարները միակարծիք են։
Ո՛չ ՍԱԴՐԻՉՆԵՐԻՆ, Ո՛Չ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ…