Ընտրություններ Վրաստանում. Ախալքալաքում մեծ տարբերությամբ առաջատարը «Վրացական երազանքն» է
ՔաղաքականությունՎրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Ախալքալաքի շրջանում (թիվ 46 ընտրատարածք) մեծ տարբերությամբ առաջատարը «Վրացական երազանք» դաշնինքն է։
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով (հաշվարկվել է ընտրատեղամասերի 63,4 տոկոսի քվեները), «Վրացական երազանքը» ստացել է 66,5 տոկոս, Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» 17,5 տոկոս, «Պաատա Բուրչուլաձե-Պետություն հանուն ժողովրդի» դաշինքը՝ 8,5 տոկոս։
Նկատենք, որ ողջ երկրի տարածքում «Վրացական երազանքը», վերջին տվյալներով, տացել է 49,93 տոկոս ձայն, «Միացյալ ազգային շարժումը» 26,7 տոկոս, իսկ Բուրչուլաձեի կուսակցությունը՝ 3,6 տոկոս։