Նախնական գնահատականով Վրաստանի խորհրդարան են անցնում «Վրացական երազանք»-ի երեք հայ պատգամավորներ. Առնոլդ Ստեփանյան
ՔաղաքականությունՆախնական գնահատականով Վրաստանի խորհրդարան են անցնում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կոալիցիայի ծագումով հայ երեք պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
ԿԸՀ-ի վերջին արդյունքներով (հաշվարկը դեռ չի ավարտվել)՝ համամասնական ցուցակով խորհրդարան են անցնում Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Մանուկյանը (ցուցակում 19-րդ եւ 23-րդ համարներն են), միամանդատ ընտրատարածքից (Ախալքալաքից)՝ Հենզել Մկոյանը: «Երազանքն» առայժմ գրեթե 50 տոկոս ձայն է ստացել:
«Միասնական ազգային շարժում»-ից ցուցակի 30-րդ համարը ներկայացնում է Արսեն Կարապետյանը, բայց հաշվի առնելով ձայների այն 26,7 տոկոսը, որ ստացել է կուսակցությունը, համամասնական ցուցակում անցողիկ են միայն մինչեւ 20-րդ համարը: