Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում


Սա միայն հանրության դժգոհություն չէ, սա հայ ազգի պայքարն է արդարության համար. Հարություն Մեսրոբյան

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, ասաց, թե այս պահի դրությամբ այդ պայքարի մեջ կան տարատեսակ միտումներ.  միտումների մի մասը դրական է, մի մասը՝ բացասական:

-Պարո՛ն Մեսրոբյան, կմասնավորեցնե՞ք, թե որոնք են դրական, որոնք՝ բացասական միտումները:

-Դրականներից կարող եմ ասել, որ բավականին լավ ներքին կազմակերպվածություն կա, աշխատում են հարգալից վերաբերվել, տարածքը մաքուր պահել և այլն, այսինքն՝ հայ ազգին բնորոշ հատկություններն այնտեղ արտահայտվում են: Դա ինձ հիշեցնում է 1988 թվականի փետրվարյան հանրահավաքները, որտեղ նույնպես ուշադիր աշխատում էին նույնիսկ մայթերի ոչ մի խոտ չտրորել: Ուզում եմ ասել, որ ազգային այդ առողջ ավանդույթները շարունակվում են: Աշխատում են հնարավորինս զերծ մնալ որևէ սադրանքներից, այսինքն՝ այս երևույթի սահմանները փորձում են հսկել, սա էլ շատ կառուցողական մաս է: Աշխատում են, որ պրոցեսը  բնականոն զարգանա, ոչ արագացնում են, ոչ՝ դանդաղեցնում: Կառավարման իմաստով սա դրական երևույթ է:

Բացասական միտումներից մեկն այն է, որ շատերը սեփական PR-ով ու սելֆիներով հեղեղել են համացանցը և ԶԼՄ-ները: Տեղի է ունենում, որը մի պրոցես, որը ցույց է տալիս, որ ինչ շահեր են պտտվում այս երևույթի շուրջ: Դրա համար եմ ասում, որ դեռ վաղ է ամփոփիչ եզրակացություն անել, որովհետև բոլոր նրանք, ովքեր հիմա խոսում են, նկարահանվում են, կարծիքներ են հայտնում այս երևույթի հետ, ունեն շահեր, որոնց զգալի մասը զուտ օգտագործելն է, այդ թվարկածի միայն փոքր մասն է, որ ունեն մտահոգություն: Սոցցանցերում հնչող կարծիքների 90%-ը շահադիտական նպատակով է, իսկ դա նշանակում է, որ տարբեր ուժեր իրենց հետաքրքրությունների միջոցով ամեն ինչ կանեն, որպեսզի դոմինանտ լինեն այս շարժման մեջ և ամբողջ պրոցեսը տանեն իրենց շահերը բավարարելու ուղղությամբ: Հաջորդ բացասական միտումն այն է, որ այդ հուզիչ երևույթների վրա շատ ուշադրություն է դարձվում: Մարդկայնորեն ես դա հասկանում եմ, բայց որպես կառավարման ոլորտի մասնագետ դրան հանգիստ եմ նայում, բայց ոչ մի գնահատական չեմ տալիս: Սակայն բանը կայանում է նրանում, որ գնալ էմոցիաների հետևից, երբ քո կողքն են, պտտվում են բազմաթիվ իրարամերժ և ինչու չէ՝ ազգի համար վտանգավոր շահեր, մեր էմոցիաները վտանգավոր կլինեն այն ժամանակ, երբ ուժեր կլինեն, որոնք կօգտագործեն այդ հուզիչ մասը, ցասումն իրենց շահերի օգտին տանելու համար: Սա շատ վտանգավոր է:

-Ակցիայի ընթացքում ցուցարարների կողքին են հայտնում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչին ի պատասխան նախաձեռնության անդամները չուզեցին քաղաքականացնել պայքարը, չցանկացան, որ իրենց առաջնորդեն քաղաքական գործիչները:

-Այստեղ համամիտ եմ ակտիվիստների հետ. շուրջ 24-25 տարին բավական ժամանակ էր, որպեսզի քաղաքական ուժերը որոշակի կշիռ հավաքեին ժողովրդի աչքերում: Հիմա 2015 թվականն է, և մենք չենք կարող նշել մի քաղաքական ուժ, որը վստահություն ներշնչի ժողովրդի աչքերում: Սա արդեն քաղաքական ուժերի խնդիրն է: Հետևաբար, բնական է, որ այս ակցիան իրենք կօգտագործեն իրենց հեղինակությունը բարձրացնելու համար:Այդուամենայնիվ, կուզենայի խորհրդի կարգով մի քանի մտավախություններ հայտնել. նախ, ինձ դուր չի գալիս, որ շեշտում են «քաղաքացի» բառը: Հայերը վաղուց դարձել են ցանցային ազգ, և եթե մենք շեշտում ենք «քաղաքացի» բառը, ուրեմն մենք խոսում ենք հայության առավելագույնը 20 տոկոսի մասին, որովհետև ՀՀ քաղաքացիություն ունեն հայության առավելագույնը 20 տոկոսը: Հայ ազգը հերթական անգամ դուրս է գալիս արդարության պայքարի և պետք չէ բաժանարար գծեր տանել ՀՀ քաղաքացիների և ոչ ՀՀ քաղաքացիների միջև: Դա անընդունելի է:

Երկրորդն այն է, որ դրական միտումներ եմ նկատում, որ ազգային պարեր, երգեր սկսեցին կիրառել որպես ոգեկոչող երևույթ: Դա նորմալ է, որովհետև սա միայն քաղաքացիական պայքար չէ, սա հանրություն կոչեցյալի դժգոհություն չէ, սա հայ ազգի արդարության համար պայքար է:

Եթե մենք իրոք գտնենք այդ ազգային կեցվածքը և ազգային նպատակները, որտեղ էլեկտրաէներգիան դրա մասնակի դեմքն է, այդկերպ մեր ազգային շահը կսկսի բյուրեղանալ, և այդ տարբեր ներքին ու արտաքին ուժերի ախորժակը կսկսի նվազել: Իսկ եթե մենք չգնանք այդ ճանապարհով, ապա միայն քնած մարդը մոլորակում քիթը չի խոթի այդ ընդվզման մեջ:

Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված