Վանաձորում այսօր քաղաքապետ են ընտրում. ոչ իշխանական ուժերին կհաջողվի՞ ունենալ իրենց քաղաքապետը
ՔաղաքականությունՎանաձորում այսօր` հոկտեմբերի 10-ին` նորընտիր ավագանու առաջին նիստին, գաղտնի քվեարկության միջոցով քաղաքապետ կընտրվի:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: http://news.am/arm/news/350871.html
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները որոշել են հանդես գալ համատեղ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել էն Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ Այսինքն եթե ոչ իշխանական այս երեք ուժերը որոշեն միասնական լինելու քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորը կունենա ոչ իշխանական քաղաքապետ։