Արդեն մի քանի օր է շրջանառվում այն հարցը, թե կա՞ արդյոք և որո՞նք են ՀԾԿՀ որոշման չեղարկման հնարավորությունները
Ուշադրության կենտրոնումՍանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն մի քանի օր է , որ առանձնակի ձևով ու աննախադեպ շատ է շրջանառվում այն հարցը, թե կա՞ արդյոք և որո՞նք են ՀԾԿՀ որոշման չեղարկման հնարավորությունները:
Պարզվում է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման ու այն կասեցնելու հարցը չնայած նրան, որ մնում է հանրության ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ հանձնաժողովի սեփական նախաձեռնության բացակայության պարագայում սակագնի փոփոխության որոշման չեղարկման մասին բոլոր օրենքներն ու բոլոր պաշտոնյաները ընդհուպ միչև ՀՀ նախագահ, անզոր են:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ որոշման չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանձնաժողովը ստանա որևէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով այն գումարի աղբյուրը, որի չափով սակագինը վերանայվել է: Մյուս կողմից էլ ՀԾԿՀ կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկման վերաբերյալ միջամտությունը չի բխում ՀՀ նախագահի կամ կառավարության սահմանադրական լիազորություններից:
Ահա այսպիսի ԽԻՍՏ իրավական երկրում ենք ապրում, երբ կատարվածը այլևս կատարված է, և օրենքի տառն ու բովանդակությունը խստիվ պահպանվում են: Մնում է միայն եզրակացնել, որ քաղաքականությամբ զբաղվելու <թույլտվությունը> ՀՀ նախագահի զուտ սիրողական ոլորտից է, իսկ քաղաքաշինական հարցերը նրա գեղագիտական ճաշակի հետ ուղղակի համապատասխանեցվում է երևի այս անգամ քաղաքաշինության հարցերը կարգավորող օրենքի առանձին կետերով:Ուրիշ ինչ՞, ոչինչ.....