Մակար Ղամբարյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:
Մակար Ղամբարյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնը։