Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Զգուշանալ ռուսական ...հետքերից...

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես արդեն գրել ենք, ռուսական մի շարք լրատվամիջոցներ և քաղաքական մեկնաբաններ շրջված հայելու մեջ են ներկայացնում հայաստանյան իրադարձությունները՝ դրանց տալոց հակառուսականության բնութագիրը: Ոմանց երևակայությունն այնտեղ է հասել, որ պայքարը կապում են ռուսական ռազմաբազայի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ:

Գրում են, թե ցուցարարները պահանջում են Գյումրիից հեռացնել ռուսական ռազմաբազան և էլի նման հորինվածքներ, որոնց նպատակներն ու խնդիրները պարզ են: Շարժումը վերագրելով արևմտյան ,,նախագծերին,, և անընդհատ շոշափելով մայդան բառը, ռուսական իշխող շրջանակները կամենում են Հայաստանի քաղաքացիական շարժումը ներկայացնել միանգամայն այլ լույսի ներքո և որոշակի մասնակցություն բերել քաղաքացիական նախաձեռնությանը՝ այն գլխիվայր շրջելով և բախումներ և ռազմական գործողություններ հրահրելով:

Լրատվամիջոցների գործողություններն այդ են հուշում, նրանք առայժմ իրավիճակի մասին սխալ պատկերացումներ ձևավորելով, կամենում են կատարել իշխանությունների պատվերները: Իսկ այդ պատվերներն ընկալելի են: Հայաստան ուղարկել սեփական էմիսարներին, որոնք էլ ներգրավվելով շարժման մեջ՝ այն վերածեն անկանխատեսելի զարգացումներով հղի իրողությունների: Այսինքն, ապակայունացնել Հայաստանում իրավիճակը, ինչի արդյունքում մեծացնել սեփական ներկայությունը:

Հայաստանն ամբողջապես իր տիրապետության տակ առնելու ռուսաստանյան ջանքերը ունեն այստեղ ջատագովներ և աջակիցներ, մինչդեռ բավական ,,խանդոտ,, վերաբերմունք ունի արևմուտքը, որը հատկապես հիմա, երբ Ռուսաստանը գնում է տնտեսական գահավիժման ճանապարհով և Եվրոպայում հայտնվել է ,,իզգոյի,, կարգավիճակում, թույլ չի տա, որ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածքն անցնի Ռուսաստանի ամբողջական տիրապետոփւթյան տակ: Ավելին, արևմուտքը շատ լավ տեսնում է Ռուսաստան-Ադրբեջան խաղերը, հեռագնա ծրագրերը, ուստի երբեք թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվի մի նոր հզոր ալյանս, որը կարող է վտանգել Եվրոպայի ծրագրերը: Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեկ գլխավոր ծրագիր՝ վերականգնել Մեծ Թուրքեստանը, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Եվ Ռուսաստանն իր սիրաշահումների տակ թաքցնում է այդ գաղափարի տապալման ջանքերը: Ահա ինչու է նաև Հայաստանն ամբողջապես պետք Ռուսաստանին, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի ,,քթի տակ,, պլացդարմ ստեղծի և մշտապես թելադրի իրավիճակները:

Գուցե հարց առաջանա, ինչու՞ պիտի Ռուսաստանը մեծ ջանքեր գործադրի Հայաստանն իր հպատակությանը ենթարկելու համար, եթե, առանց այն էլ, էներգակիրները, երկաթուղին գտնվում են իր ազդեցության ներքո: Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանը սկուտեղի վրա մատուցել է Ռուսաստանին: Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան կարող ենք ենթադրել: Ռուսաստանը լավ է հասկանում Սփյուռքի գործոնը, գիտի, որ հայկական սփյուռքը մի շարք երկրներում մեծ ազդեցություն ունի, ինչն էլ նշանակում է, որ անհրաժեշտ պահին նույն այդ սփյուռքը ոռքի կհանի արևմտյան ուժերին, մեծացնել կտա Ռուսաստանի հանդեպ ճնշումները: Կա նաև Ղարաբաղի խնդիրը: Պուտինն, իհարկե, ջղաձգումների մեջ է, որ չի կարողանում ղարաբաղյան կարգավորումը լիովին հպատակեցնել իրեն և բավարարել Ադրբեջանի պահանջները:

Մինչդեռ Հայաստանում քաղաքացիական պատերազմի խթանման դեպքում հնարավոր կլինի հասնել մոտավորապես նույն էֆեկտին, ինչը եղավ Ուկրաինայում: Ներքաղաքական իրավիճակի սրման, քաղաքացիական պատերազմի բռնկման դեպքում բոլորը ուժերը կներդրվեն ներքին կայունության պահպանմանը, այս ընթացքում փոքր-ինչ կստվերվի Ղարաբաղը, ինչն էլ առիթ կտա Ռուսաստանին՝ Ադրբեջանին հրահրելու լայնամասշտաբ գործողությունների: Իսկ բուն Հայաստանում էլ Ռոքւսաստանը կարող է հանդես գալ ,,խաղարարի,, դիրքերից՝ նոր զոհողություններ պահանջելով…

Մեր այս կանխատեսումներն անհող չեն: Որքան էլ ՀՀ/ԼՂՀ բանակում տեղի ունեցած կադրային փոխատեղումները բացատրենք ներքին խնդիրներով, Յուրի Խաչատուրովի դեմ ուղղված քայլերով, այնուհանդերձ, առաջնային է դառնում ենթադրվող պատերազմի գործոնը: ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակված Լևոն Մնացականյանը հայտնի է իր խստությամբ, պատերազմական գործողություններով հստակ մարտավարություն մշակելու հմտությամբ:

Նրա նշանակումը ունի շատ լուրջ ենթատեքստեր, որոնք ինչ-որ տեղ հուշում էին Ռուսաստանին, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որքան էլ վերածվել է Ռուսաստանի կամակատարի, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնց լուծումը չի ցանկանում վերապահել Պուտինին…

Լևոն Մութաֆյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված