Պաշտոնանկ է արվել Սյունիքի մարզի ոստիկանապետը
Ուշադրության կենտրոնումNEWS.am-ի տեղեկություններով երեկ` հոկտեմբերի 10-ին, պաշտոնից ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը: Նրա պաշտոնանկության լուրը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն պատճառների մասին չեն նշել:
Սյունիքի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Արշավիր Գեւորգյանը: Նշենք, որ Արշավիր Գեւորգյանը նախկինում զբաղեցրել է Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: