Գյումրիում «Համախմբում»-ը բողոքարկել է եւ պահանջում է վերաքվեարկություն
Քաղաքականություն«Համախմբում» կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Այս մասին հայտնել է «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ հարցի քննությունը կշարունակվի ԿԸՀ-ում:
«Հիշեցնենք, որ կուսակցության վստահված անձը 34/3 տեղամասում պահանջել էր վերաքվեարկություն անցկացնել (Գյումրիի ԸԸՀ-ն որոշել է ոչ թե վերաքվեարկություն, այլ վերահաշվարկ իրականացնել), քանի որ տեղամասային հանձնաժողովի մեղքով խախտվել է 99 քաղաքացու (նշված տեղամասում ընտրությանը մասնակցածների 12 տոկոսը) իրավունքը»,-նշել է խոսնակը: