Այսօր ևս մեկ անգամ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ հոսանքի մոտ 7 դրամ թանկացումը լիովին օբյեկտիվ է
Ուշադրության կենտրոնումՏիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ևս մեկ անգամ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ հոսանքի մոտ 7 դրամ թանկացումը լիովին օբյեկտիվ է և արվում է, որ էներգետիկ համակարգը շարունակի նորմալ աշխատել, չտապալվի, որ ելք չկա: Լավ, ենթադրենք ընդունեցինք:
Բայց ՀԷՑ-ի տնօրինությունն ասում է, որ 7 դրամ թանկացման դեպքում չի երաշխավորելու համակարգի նորմալ աշխատանքը, կայուն էլեկտրամատակարարումը, այսինքն` կլինեն հովհարային անջատումներ: Ըստ ՀԷՑ-ի` համակարգը չի կործանվի միայն 17 դրամ թանկացման դեպքում:
Փաստորեն` մեկը ասում է մի բան, իսկ մյուսը բոլորովին այլ բան: Մարդիկ հիմա ո՞նց կողմնորոշվեն, թե ով է ճիշտ և ով որտեղ է ուզում իրենց քցել: Ուստի պատահական չե, որ թե ՀԷՑ-ի, թե սակագինը որոշողների հիմնավորումները հավատ չեն ներշնչում, քանի որ բացահայտ հակասում են մեկը մյուսին: