Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Արտահերթ նիստ՝ Սիրիահայերին Հայաստան տեղափոխելու հարցերով

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվեց սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հալեպից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ հիմնախնդիրները, ինչպես նաև այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարումը:

Նիստը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնություն ձեռնակելու նպատակով: Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստան հնարավոր ժամանողների օգնությունը կազմակերպելու համար ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հերթապահում են օդանավակայանում և դիմավորում Արևելքից ժամանած օդանավերը: Անցնող տաս օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, որ խուճապ կա և շատերն են ցանկություն հայտնել գալ Հայաստան, չափազանցված են: ՀՀ գլխավոր հյուպատոսը և ազգային իշխանությունները ամեն օր նշում են, որ Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու համար իրենց դիմել են մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնելու համար: Միաժամանակ նախարարը  տեղեկացրեց, որ  Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հումանիտար օգնությամբ բեռնված երկու օդանավերը հաջողությամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թվում՝ ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին: Այսօր առաջնայինը՝ Հայաստան նոր տեղափոխված սիրիահայերի տրամադրությունների հետ ծանոթանալն է, բնակարաններով, սննդով և աշխատանքով ապահովելու խնդիրները:

Միաժամանակ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից մեր հայրենակիցներին օգնած համահայկական, հասարակական, միջազգային կազմակերպություններին, ովքեր համագործակցեցին Սփյուռքի նախարարության հետ:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը նշեց, որ սիրիական վերջին զարգացումներից հետո ՀԲԸՄ-ն արտահերթ ֆոնդ է ստեղծել սիրիահայերին օգնելու նպատակով: Համաձայնելով ՀՀ սփյուռքի նախարարի հետ առաջին անհրաժեշտ օգնությունը մեր հայրենակիցներին ցուցաբերելու հարցում՝ Յակուբյանը նշեց. «Մենք շարունակելու ենք նաև համավճարի կարգով փոխհատուցել Հայաստանի բակալավրիատներում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձի մեծ մասը, ինչպես նաև իրականացնել  բոլոր մյուս ուղղություններով բարեգործական ծրագրերը»:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամը շեշտեց, որ չնայած ծանր վիճակին՝ Հալեպում խուճապ չկա: Պետք է զգույշ լինել ցանկացած հայտարարություն անելիս:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը կարևորեց սիրիահայերի տեղափոխության և Հայրենիքում հաստատվելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը: «Տարբեր կեղծ կազմակերպություններ են ստեղծվում սիրիահայերին օգնելու նպատակով՝ գումարներ հանգանակելու համար: Ուզում եմ ցավով արձանագրել նաև, որ սիրիահայերի հիմնախնդիրը այսօր շահարկում են մի շարք լրատվամիջոցներ՝ նորանոր լսարաններ նվաճելու ցանկությամբ, ինչի արդյունքում ցավոք տարածվում են նաև իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ ստվերելով իրականացվող մեծածավալ աշխատանքները», – նշեց տիկին Հալաջյանը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Ամքոր» Հայաստան հիմնադրամի, Հայ օգնության միության, «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ Հայաստան» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսված միջոցներն ու հնարավորությունները:

Ներկաները նշեցին, որ ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ճշգրտելով տրամադրվելիք օգնության առաջնահերթությունները՝ իրենք առավել թիրախավորված և անհրաժեշտ  օգնություն կցուցաբերեն սիրիահայերին:

Քննարկվեցին առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև սննդի օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առավել կարիքավոր են:

Նախարարը խնդրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական մարմինները և նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները սեղմ ժամկետում ներկայացնեն առաջարկություններ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու և նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:

Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված