Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Ի՞նչ ճանապարհ է անցել Վիկտոր Դալլաքյանը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը մամլո ասուլիսում հայտարարեց Հանրապետական կուսակցությունից և նախագահի աշխատակազմից հեռանալու և ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու իր մտադրությունների մասին: Դալլաքյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, նշեց, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել և ակտիվորեն մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, որի ձևաչափը խոստացավ ավելի ուշ ներկայացնել: Իր քաղաքական գործունեության պասիվ շրջանը Դալլաքյանը ներկայացրեց որպես «քարեր հավաքելու և նետելու ժամանակ»: Թե ինչ քարերի մասին է խոսքը կամ ում ուղղությամբ են դրանք նետվելու կտեսնենք Դալլաքյանի ակտիվ գործունեության շրջանում, սակայն առաջին քարերը, կարելի է ասել նետվեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա: Հիշեցնեք, որ այսօր Դալլաքյանը Մարուքյանին անվանեց «լուսավոր հանցագործ», ով 2012թ. խորհրդարանական ընտրություններին ապօրինաբար է մասնակցել:

Նախագահի մշտական ներկայացուցչի և աշխատակազմի ղեկավարի պաշտոններում աշխատած Դալլաքյանի հրաժարականը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մտորումների տեղիք է տալիս, թե արդյոք Դալլաքյանը Բաղրամյան 26-ից կողմից ուղղորդված չէ իր գործողություններում, որը առաջիկա ընտրություններում իր կուսակցության հետ միասին համալրում է այն կեղծ-ընդդիմադիր ուժերի շարքը, որոնցով լեցուն է հայաստանյան ներկայիս քաղաքական դաշտը:

Shabat.am-ը փորձեց վերանայել Դալլաքյանի քաղաքական գործունեությունը և հասկանալ, թե ինչով է պայմանավորված վերջինիս վերադարձը ակտիվ քաղաքականություն հենց այս ժամանակահատվածում:

Դալլաքյանը 1995-2003թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր: 2012թ. Դալլաքյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Հիշեցնենք, որ մինչ վերոնշյալ պաշտոններում  նշանակվելը Դալլաքյանն ակտիվորեն քննադատում էր Սերժ Սարգսյանին: Նշանակվելուց հետք լրագրողների հետ զրույցում Դալլաքյանը նշել էր, որ իր նշանակման հետ կապված պայմանավորվածություն եղել է վաղուց: Թե մասնավորապես որքան վաղուց, նա չէր մանրամասնել, հետևաբար հայտնի չէ, թե նրա կողմից Սերժ Սարգսյանի հասցեին սուր քննադատություններ հնչեցնելուց առա՞ջ, թե՞ հետո է նման պայմանավորվածություն ձեռք բերվել:

 Այնուամենայնիվ Դալլաքյանը հայտարարել էր. «Այո, ես համագործակցում եմ Սերժ Սարգսյանի հետ, որովհետև սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին»՝ չմոռանալով նաև նշել, որ ինքն աշխատել է Հայաստանի երեք նախագահների հետ, որոնց և քննադատել է և որոնց հետ նաև համագործակցել է:

Այդ պատճառով էլ շատերը կարծեցին, որ Դալլաքյանին վերոնշյալ պաշտոններում նշանակելը կապված է Սերժ Սարգսյանի՝ 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իրեն քննադատող քաղաքական գործչին «վնասազերծելու» մտադրության հետ:

Հատկանշական է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Դալլաքյանը իր համաքաղաքացիներին ներկայացնելով իր կողմից կատարած գործերը մշտապես շեշտում էր, որ աշխատանքներն իրականացվել են երկրի նախագահ-պատգամավոր տանդեմի արդյունքում:

Հարց է առաջանում, թե ինչու այժմ այդ համագործակցությունը /որի շնորհիվ փաստորեն ինքը Դալլաքյանն էր նշում այն բազմաթիվ հաջողությունները, որոնք արձանագրվել են/ չի կարող շարունակվել, կամ թե ինչու Դալլաքյանն այլևս չի ուզում աշխատել այն նախագահի հետ, որն, ինչպես նա էր նշում, հավանություն էր տվել իր բազմաթիվ ծրագրերին:

Մյուս կողմից էլ, պաշտոնավարելով Բաղրամյան 26-ում, Դալլաքյանն անշուշտ օգտվել է այն առավելություններից և արտոնություններից, որոնք ի պաշտոնե նրան տրվել են: Թվում է՝ օգտագործելով իշխանության կողմից իրեն վերապահված ռեսուրսները, Դալլաքյանը, իր խոսքերով ասած, այդ ընթացքում քարեր է հավաքել, որոնք այժմ նետելու ժամանակն է: Սակայն մի՞թե իշխանությունն այնքան միամիտ կարող էր լինել, որպեսզի իր շարքերում հանդուրժեր «քարեր հավաքող» Դալլաքյանին:  

Այսօր տված ասուլիսում Դալլաքյանը, հակասելով նախկինում նախագահի հետ սերտ և արդյունավետ համագործակցության մասին սեփական պնդումներին, հայտարարեց. «Այս չորս տարիների ընթացքում ես երբևէ Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել, որևէ անձնական հանդիպում չի եղել: Իմ աշխատանքը եղել է շատ խորհրդանշական և ընդամենը նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ»:  Այսպիսով, Դալլաքյանը փորձում է արհեստականորեն հեռավորություն ստեղծել իր և իշխանության միջև, թերևս հետագայում ընդդիմադիրի՝ իրեն վերապահված դերը համոզիչ կատարելու համար:

Նկատի ունենալով հայաստանյան ներկայիս քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի ոչ ընդդիմադիր կեցվածքը, կարող ենք ենթադրել, որ Դալլաքյանի գլխավորությամբ կազմվելիք նոր կուսակցությունը ևս համալրելու է նման կուսակցությունների շարքը՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում խաղալով կեղծ-ընդդիմադիրի իր անփառունակ դերը:

Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված