Աֆղանստանում ծառայող այս երիտասարդը շնորհակալություն է հայտնել Nokia-ին՝ իր կյանքը փրկելու համար. տեսեք, թե ինչպես է դա եղել (լուսանկարներ)
BlogԱրման Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Չնայած նրան, որ Nokia-ն այլև հեռախոսներ չի արտադրում, բայց ժամանակին բարեխիղճ ֆինների պատրաստվածներն աշխատում են առ այսօր: Եվ ոչ միայն աշխատում են, այլև կյանքեր են փրկում:
Մի ամերիկացի զինվորական, ով ծառայություն էր անցկացնում Աֆղանստանում, համացանցում տեղադրել է այս լուսանկարները և շնորհակալություն հայտնել Nokia 301-ին՝ իր կյանքը փրկելու համար:
Զինվորականների խումբը խաչաձև կրակի տակ է ընկել և երիտասարդին բաժին հասած գնդակն այդպես էլ իր նպատակին չի հասել:
