Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել
ՔաղաքականությունՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, նա անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ: