Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Այս անգամ մեզ հետ Դուբայ էինք տարել հարսի ճերմակ քող. Նառա Դիլանյանը նշել է ամուսնության 3-ամյակը (լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է . 

Շուրջ 18 տարի միասին, որից միայն երեքը` որպես ամուսիններ. Օրերս  դերասանուհի  Նառա Դիլանյանն ու ամուսինը նշել են ամուսնության երեք տարին:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամուսնու անակնկալի ու իրենց  ընտանիքի մասին:

«Ճիշտ երեք տարի առաջ՝ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր սպասված հարսանիքն ու այդուհետ ամեն հոկտեմբերի 10-ը մեզ համար տոն է, ես եւ ամուսինս փորձում ենք ամեն տարի էլ ավելի հետաքրքիր ու ուրախ անցկացնենք այդ օրը: Այս անգամ ամուսինս ինձ անակնկալ էր արել ու դեպի Դուբայ ուղեւորություն էր նվիրել ամուսնության տարեդարձից մի քանի օր առաջ: Ի դեպ` նշեմ, որ մեր հարսանեկան ճանապարհորդությունը պետք է հենց Դուբայում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով մենք այլ վայրում անցկացրինք մեր մեղրամիսը: Դե իսկ տարիներ անց, փաստորեն, Հովոն իր խոսքի տերը եղավ ու մենք մեր ամուսնության տարեդարձը  նշեցինք Դուբայում»,- նշեց Նառան:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց նաեւ, որ ամեն տարի իր ամուսնության տարդարձը նշելիս հարսանեկան որեւէ ատրիբուտով լուսանկարվում է, ի դեպ` այդ ավանդույթն իր հատուկ պատմությունն ունի.

«Անկեղծ ասած` երեք տարի առաջ, երբ պետք է հարսի զգեստ ընտրեի ինձ համար, ես այդպես էլ չգտա ճերմակ մի զգեստ, որն ըստ իս ՝ սազեր ինձ, արդյունքում ընտրեցի հարսի զգեստ, բայց ոչ ճերմակ: Այդուհետ որոշում կայացրեցի, որ ամեն տարի մեր հարսանիքի օրը հարսանեկան որեւէ ատրիբուտ եմ կրելու: Այս անգամ մեզ հետ Դուբայ էինք տարել հարսի ճերմակ քող, որով էլ մի քանի գեղեցիկ լուսանկարներ ունեցա: Ի դեպ` մեր գնալու օրը Հովոն հյուրանոցում տեղեկացրել էր, որ մեր ամուսնության երեք ամյակի կապակցությամբ ենք ճանապարհորդում, ու նրանք մեզ համար շատ գեղեցիկ անակնկալ էին մատուցել մեր սենյակում: Շատ հաճելի է, երբ ամուսինդ հոգ է տանում, որպեսզի քեզ կատարյալ երջանիկ կին զգաս, նա անգամ ծովափում ինձ ծաղիկներ նվիրեց, որով կրկին ինձ բազում հաճելի պահեր պարգեւեց: Նշեմ նաեւ, որ անակնկալները այդքանով չէին եզրափակվել, մենք մոլերից մեկում հարս ու փեսա արջուկ խաղալիքներ տեսանք ու ես որոշեցի անպայման գնել դրանցից մեկը, (երկուսը միասին բավականին թանկ արժեին), եւ երբ ես երկար տատանվելուց հետո ի վերջո գնեցի հարսիկ արջուկին, այդ խանութում որոշեցին, որ փեսա արջին ինձ են նվիրելու»,- ժպիտով նկատեց նա:

Ի դեպ` Նառան շեշտեց, որ շատ շնորհակալ է Դուբայում ապրող իր հայ ընկերներին, որոնց շնորհիվ դերասանուհին ու ամուսինը կարողացել են ամբողջությամբ վայելել Դուբայը.

«Նախ պետք է նշեմ, որ հայերը դրսում միմյանց հանդեպ շատ սրտացավ էին, մեր հյուրանոցում եւս չորս հայեր կային ու մենք անկախ մեզնաից մտերմացանք, իրար հանդեպ շատ սրտացավ դարձանք, այնպես, որ ծովափում հենց չէինք տեսնում իրար, անմիջապես խառնվում ու իրար էինք փնտրում: Նաեւ ես ու Հովոն ծանոթանաք այնտեղ ապրող մի հայ ընտանիքի հետ, որոնք դարձան մեզ համար հարազատ ընկերներ: Շնորհակալ եմ նրանց, որ թողեցին բոլոր գործերն ու իրենց մի քանի օրը մեզ նվիրեցին»:

Խոսելով ամուսնու տեսակից ու հետաքրքրվելով, թե նա՞ է արդյոք ամուսնուն «վարակել» իր ուրախ տեսակով` դերասանուհին պատմեց.

«Ինչ խոսք, տարիների ընթացքում մենք նմանվել ենք իրար: Քիչ չէ 18 տարին, որից տասը տարին ընկերություն ենք արել, հինգը` նշանված ենք եղել ու դեռ երեք տարի է, ինչ ամուսնացած ենք: Կարծես թե մի ամբողջ կյանք միասին ենք ու երկուսս էլ իրարից որոշ բաներ վերցրել ենք: Սակայն մի բան հաստատ է, եթե նրա մեջ չլիներ այդ տեսակը, հաստատ որքան էլ ես ցանկանայի, ինձ չէր նմանվի: Ավելին ասեմ` Հովոյի մեջ ավելի շատ է կյանքը եռում, օրինակ Դուբայում մենք առավոտյան դուրս էինք գալիս հյուրանոցից ու վերադառնում էինք գիշերը չորսին, այն էլ վերադառնում էինք, որովհետեւ ես էի հոգնում, թե չէ, եթե Հովոյին մնար, կշարունակեր զբոսնել: Ուրախ եմ, որ ես ու Հովոն ճիշտ ու իրար լրացնող զույգ ենք, մենք գիտենք` ինչ ենք ուզում կյանքից»:

Իսկ թե ինչպե՞ս է դերասանուհին կարողանում պահպանել մշտապես բարձր տրմադրությունը, պարզաբանեց.

«Մեր կյանքը շատ սեւ ու սպիտակ է, որ փնտրենք, ամեն օր էլ կգտնենք տխրելու առիթներ, բայց ի՞նչ օգուտ դրանից: Ես փորձում եմ հնարավորինս ուրախ ապրել կյանքս, փոքրիկ բաներից ուրախանալ, ամեն մանրուք տոն դարձնել: Այսպես կյանքն ավելի գեղեցիկ է, ավելի հաճելի, էլ չասեմ, որ ուրախ ապրելն առողջարար է»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից
Ամենադիտված