Վերադասավորումներ դատախազությունում
ՔաղաքականությունՀայաստանի գլխավոր դատախազության համակարգում փոփոխություններ են արվել։
գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով.
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Վաղարշակի Գեւորգյանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից: