Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Թե ինչու ես թեթևակիորեն հետեւում եմ տեղի ունեցողին, բայց ինքս ակտիվորեն չեմ ներգրավվում

Արամազդ Ղալամքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Արդեն քանի օր ա՝ իմ ընկերներից, կոլեգաներից շատերն ինձ հարցնում են՝ ես Բաղրամյանում չե՞մ։
որոշեցի հրապարակավ որոշ հստակեցումներ անել թե՛ ինքս ինձ համար, թե՛ ընկերներիս։

Միանգամից ասեմ, որ հերթական դժվարամարս բանն եմ գրելու, բայց ուզում եմ հուսալ, որ գոնե փորձ կանեք զգալու-ընկալելու, թե ինչ եմ ասում, ու վստահ կլինեք, որ որեւէ մեկին վիրավորելու որեւէ միտում չունեմ։

էս շարժմանը մասնակցում են իմ հարյուրավոր, եթե չասեմ՝ հազարավոր ընկերներ։ մասնակցում են կինս ու Նարես։ ես ինքս չեմ մասնակցում։ իմ կողմից շաաաատ սիրված ու հարգված շաաաատ մարդիկ կան էսօր Հրապարակում, բայց ես ասում եմ, որ տեղի ունեցողն իրականում ողբերգություն ա։ ինչու՞ եմ ես այդպես կարծում։ եթե հետաքրքրում ա, փորձեմ բացատրել։

ինչպես երթուղայինների ուղեվարձի ու դեմ.ամ-ի դեպքում, ես իմ պատվից ցածր եմ համարում փողի համար Հրապարակ դուրս գալը։ ու սա կապրիզ չի. սրա հիմքում գործող հասարակությունների, պետությունների, մարդկության եւ իմ պատկերացրած իդեալի բախումն ա, հակասությունը։ էս շարժմանը փողոց ա հանել 7 դրամի թանկացումը։ էս մարդիկ, էս սիրուն ու պայծառ ջահելները Բաղրամյանը չէին փակել, երբ երկրում ընտրություններ էին կեղծվել, երբ Մարտի 1 էր արվել, երբ 100-ից ավելի քաղբանտարկյալ կար իրանց երկրում, երբ թալանվում էր բնությունը եւ հանք հանքի հետեւից, հող հողի հետեւից, գետ գետի հետեւից սեփականեցվում-վաճառվում-օտարվում էին, երբ մեր երկիրը քայլ առ քայլ օտար կապիտալին ու պետություններին էր զիջում իր տնտեսությունը, իր կրթությունը, իր քաղաքական ինքնուրույնությունը։ էս ժողովուրդը Հրապարակում չէր եւ չէ, երբ անարդարություններ են տեղի ունենում, երբ բնությունը ոչնչացվում ա, երբ դե ֆակտո պատերազմը չի դադարում ու սահմանին ամեն ամիս զոհ ենք ունենում, երբ մեր երկիրը ամեն ամիս դատարկվում ա, երբ սահմանամերձ գյուղերում երիտասարդ չի մնացել... երբ կոռուպցիան համատարած ա ու ամենակուլ, երբ եկեղեցին սերտաճած ա աշխարհիկ իշխանությանն ու բիզնեսին, երբ նախագահ կոչվողը ստորագրում ա ցեղասպանության թեման քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու որոշման տակ... չշարունակեմ։

բայց երբ խփում ես մեր քաղաքացու գրպանին՝ 50 դրամով, 7 դրամով... նա հեղեղում ա մայրաքաղաքի փողոցները։ չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ սա նվաստացնում ա։ ու քանի որ դուք, էրեխեք ջան, ընկերներ ջան, սիրելիներ ջան, մտել եք ՓՈՂԻ դաշտ, մտել եք ռեժիմի՛ դաշտ, դուք խաղում եք ի սկզբանե, ի բնե արատավոր դաշտում, ու չի կարող էդ արատավոր դաշտում լինել վեհության, արդարության, եղբայրության, ազատության հաղթանակ։ մոռացեք դա։

ռեժիմը, ՑԱՆԿԱՑԱԾ ռեժիմ, որ երկրում էլ լինի, որ դարում էլ լինի, ձգտում ա վերարտադրման։ իրենք հիմա ձեզ փչացնում են, իսկ դուք դա չեք գիտակցում։ իրենք ձեզ դարձնում են ԻՐԵՆՑ ՆՄԱՆ - նյութապաշտ, փողասեր, արատավոր... դուք էդ խայծը կուլ եք տվել, ու ոչ մի լավ բան չի սպասվում ձեր շարժմանը։ ավելին ասեմ՝ վաղը «տիրակալը» կասի՝ «սիրուն չի», ու մի 5 դրամի հետքայլ կանեն ու ձեր շարժումը կուղարկեն տներով. ձեզ կթվա, թե դուք հաղթեցիք, բայց դա կլինի ձեր ոչնչացումը՝ որպես արդարության, ազատության հնարավոր մարտիկներ։ դուք կընդունեք ձեզ պարտադրված լուծումը, գոռալով, երգելով կցրվեք տներով, որպեսզի ձեր գլխի տակ դրված փափուկ բարձի վրա ննջեք, մինչդեռ ռեժիմը, ցանկացած ռեժիմ, կշարունակի սպանել, պատերազմ հրահրել, ձեզ ուղարկել ճակատ, ոչնչացնել բնությունը, գողանալ ձեզնից ու ձեր ծնողներից, թալանել երկիրն ու ձեզ հասցնել արտագաղթելու... ոչ մի էական փոփոխություն չի լինելու, քանի որ դուք ընդունել եք ռեժիմի արժեքը՝ փողը։ քանի որ դուք խաղացել եք էն սցենարում, որը գծել են անհայրենիք, անարժեք, անմայր, անսրբություն, անաստված, անհոգի մարդիկ։

հնարավո՞ր է արդյոք այլ սցենար։ տեսականորեն՝ այո, գործնականում՝ գրեթե բացառված է։ ինչու՞։ որովհետեւ մինչեւ մեզնից յուրաքանչյուրը չդառնա ավելի լավը, էս երկիրն ավելի լավը չի դառնալու։ իսկ յուրաքանչյուրի տակ թե՛ դուք եք, թե՛ ոստիկանները, թե՛ բանակը, թե՛ հրաման տվողները, թե՛ պատգամավորները, թե՛ դատավորները... 
դուք հավատում ե՞ք մեր բոլորի հավաքական զարթոնքին։ ես հավատում եմ, բայց դրա համար նախ պետք ա լքել արատի, փողի նեխած դաշտը։ ու կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա։ յուրաքանչյուրն ինքն իրենից պիտի սկսի։

քաղաքականացնելու մասին չեմ էլ ուզում գրել։ դա էլ մի ուրիշ ծուղակ ա, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չի գտել ու չի փայփայել-ուժեղացրել Ազատ մարդուն։

ահա թե ինչու ես թեթեւակիորեն հետեւում եմ տեղի ունեցողին, բայց ինքս ակտիվորեն չեմ ներգրավվում։ չնայած Հրապարակում եմ առնվազն 2006-ից։

ՀԳ. հետո չասեք, թե չէի զգուշացրել 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված