Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում


«Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները արգելանքի տակ են

Հասարակություն
Քանի դեռ Հայաստանի դատական իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել Արման
Մկրտումյանը, որն անգամ հարազատ հոր հետ խնդիրներ ունի, իսկ ենթակաները Ռուբեն Ներսիսյանի նման կամակատարներն են, դժվար թե հնարավոր լինի դատական ճանապարհով արդարության հասնել: Նրանց համար օլիգարխիան գնահատելի է ավելի, քան սեփական արժանապատվությունը: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք, թե ինչ է պատահել: «Ժողովուրդ»-ի ընթերցողը լավ ծանոթ է, որ 2012 թվականի դեկտեմբերից օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում « X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ) ածականով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի: Դարձյալ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները՝ «Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարել էր գործարար Խաչատրյանին, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն հայհոյել էր լրագրողին, ինչն էլ դարձավ դատական գործընթացների պատճառ: Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության: Եւ, ահա, նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը գերարագ ռեժիմով վճռեց տուրք տալ օլիգարխիային: Նա ակնհայտ կասկածելի ջերմություն ցուցաբերեց Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ եւ նույնիսկ այն աստիճան էր տարվել հայտնի գործարարի քմահաճույքներով, որ մոռացավ ՀՀ գերագույն դատարանի կայացրած կարեւորագույն որոշումներից մեկը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2011-ին կայացրեց մի որոշում, ըստ որի՝ «վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»: Դատավոր Ներսիսյանը անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը՝ վճռեց պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: ԴԱՀԿ-ն էլ՝ Միհրամ Պողոսյանի գլխավորությամբ, իր հերթին է 114.150 դրամ բռնագանձելու մասին որոշում կայացրել: Արդյունքում երեկվա դրությամբ «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները 1 մլն 897 հազար 150 դրամի չափով գտնվում են արգելանքի տակ: Սառեցված են նաեւ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բանկային հաշիվները: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած բոլոր բողոքները հերթով մերժվեցին: Դատարաններում հնարավոր չեղավ ապացուցել, որ ժամկետանց ձու վաճառող ընկերության սեփականատերը հայհոյել է մեր լրագրողին, երբ վերջինս նրան զանգահարել էր՝ հարց տալու համար: Այն, որ Ռ. Ներսիսյանի կողմից կայացված վճիռը որեւէ աղերս չունի տրամաբանության, օրինականության հետ, դրանում որեւէ կասկած չկա: Այս դատավորի մուրճի հարվածով ընդամենը չհիմնավորված մի փաստաթուղթ է օրենքի ուժ ստացել, որը օրաթերթի անխափան գործունեությունը խոչընդոտելուն միտված հստակ քայլ է: Այսպիսի մեծ տուգանքը անհամաչափ է այն եկամուտներին, որը ապահովում է օրաթերթը իր գործունեությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատության խոչընդոտ՝ ֆինանսական ճնշումների տեսքով (չի բացառվում, որ տպարանին փոխանցվելիք գումարի ուշացման պատճառով օրաթերթը լույս չտեսնի): Ու քանի որ մոտ 2 մլն դրամը մեր խմբագրության համար բավականին մեծ գումար է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի եւ armLur.am-ի խմբագրակազմը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, հույս չունենալով, որ հնարավոր է դատական իշխանության միջոցով այլեւս արդարության հասնել, որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրաթերթի եւ armLur.am-ի կայքի անխափան գործունեությունը (այսպիսով խնդիրն, իհարկե, ընդամենը մասնակի կլուծվի): Մենք չենք նահանջելու եւ շարունակելու ենք հանդես գալ նորանոր բացահայտումներով Հայաստանի եւ հայ ժողովրդին կեղեքելու գնով հարստացող չինովնիկների, գործարարների ու գործարարի անվան տակ թաքնված թալանչիների մասին: Մեր ուշադրությունից չի վրիպելու նաեւ հենց Խաչիկ Խաչատրյանը, որը չբավարարվելով իր ունեցվածքով՝ հիմա էլ Սյունիքի թռչնաֆաբրիկան խլելու փորձեր է անում: Դժվար թե նրան փրկեն բարձրաստիճան «պապաներն» ու դատական կամակատարները: «Ժողովուրդ» օրաթերթին փողով լռեցնելն անհնար է: ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/379133/

Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված