Լեհերի 44 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնում է Լեհաստանի անվտանգությանը
ՔաղաքականությունԼեհերի 44 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնում է Լեհաստանի անվտանգությանը։ 35 տոկոսը հակառակ կարծիքն ունի։ Այս մասին են վկայում Լեհական ռադիոյի համար TNS Polska–ի հարցումների արդյունքները։
Հարցին, թե Ռուսաստանը Լեհաստանի համար սպառնալիք է արդյոք, «վճռականապես այո» է պատասխանել հարցվածների 14 տոկոսը, «ամենայն հավանականությամբ այո»՝ 30 տոկոս։ Իր հերթին «ավելի շուտ ոչ» է պատասխանել հարցվածերի 28 տոկոսը։ Լեհերի 21 տոկոսը դժվարացել է պատասխան տալ։