«Ծառուկյանը կխոսի, եթե դրանում անհրաժեշտություն տեսնի»
ՔաղաքականությունՎերջին ժամանակներում մամուլում տարածված տեղեկությունների համաձայն ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ: Ըստ այդ լուրերի՝ նոյեմբերին գումարվելու է կուսակցության հանրագումար, և Ծառուկյանը նշանակվելու է նոր ստեղծվելիք՝ ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնում:
Գագիկ Ծառուկանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցով ինքը՝ Ծառուկյանը կխոսի, եթե դրանում անհրաժեշտություն տեսնի. «Այդ թեմայով հայտարարություն Գագիկ Ծառուկյանից ես չեմ լսել: Անհրաժեշտության դեպքուն նա ինքը կանդրադառնա այդ թեմային և անձամբ կհայտնի այդ մասին»,-ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավելի վաղ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մամուլին հայտնել էր, որ քաղաքականությունից հեռանալու որոշումը եղել է միայն Ծառուկյանի որոշումը և վերադառնալու որոշումն էլ միայն նա կարող է կայացնել, իսկ կուսակցությունն այդ որոշումը կողջունի: