Անհրաժեշտ է էներգետիկ այլընտրանք
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին Երևանում տեղի ունեցող ցույցերը էներգետիկ ոլորտում ունեցած խնդիրների արդյունքն է:
Տվյալ խնդիրները բնականաբար բացասական են անդրադառնում Հայաստնաի քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Ինչևէ ունենք այն ինչ ունենք, բայց էներգետիկ համակարգը չի կարող մշտապես կանգնած լինել այսպիսի վտանգների առաջ:
Պետք է մտածել այլընտրանք էներգետիկ համակարգը զարգացնելու համար, որի պարագայում պարագայում ռիսկերը կհասնեն մինիմումի իսկ ոլորտն էլ կզանրգանա:
Գործադիրի ղեկավարն էլ երեկ իր հայտարարության մեջ նշել էր, որ էներգետիկ համակարգում Հայաստանի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Կառավարությունը ներկայումս մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս հարցի շուրջ կառավարությունը պատրաստ է աշխատել ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ: