Ինստիտուցիոնալ փոփոխություններ են հարկավոր
Ուշադրության կենտրոնումԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով ցույցերը: Մարդիկ, բնականաբար, դժգոհ են ստեղծված իրավիճակից: Այնուամենայնիվ պետք է սթափ գնահատել դրությունը և փորձել հասկանալ, թե ինչպես հնարավոր կլինի լուծել այս խնդիրը:
Մի կողմից բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեցող հանրությունը դժգոհում է, մյուս կողմից` էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ վտանգի առաջ:
Այս ամենը հաշվի առնելով` անհրաժեշտ է էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարներ ստեղծել:
Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին անդրադարձ կատարեց նաև երկրի վարչապետը: Գործադիր մարմինը երկարաժամկետ և համապարփակ էներգետիկ ծրագիր է մշակում, հետագայում նոր ռիսկերից խուսափելու համար:
Այս փաստաթղթի շուրջ աշխատելու հարցում վարչապետը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ: