Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է արել Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ժխտողականության դեմ օրինագիծը (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՖրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը, հաղորդում է Nouvelles d’Armenie¬-ն:
Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին եւ ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին:
Նշենք, որ Ռիշար Մայեն 2005-¬ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Քաղաքացիություն եւ ազատություն» օրենքի բարեփոխված տարբերակին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:



