Գյուղատնտեսության ոլոտի «տատանողական» վարքը
Ուշադրության կենտրոնումՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարելի է փաստել, որ այս տարին գյուղատնտեսական ոլորտի վրա բարեհաջող ազդեցություն է թողել:
Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների նկատմամբ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6% աճ: Ինչպես նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է՝ 8,8%:
Այս տարին նշանավորվում է նաև պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աճով, մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, հունիսի 22-ի դրությամբ՝ կեռասի արտահանումը աճել է 2,6 անգամ, ծիրանի արտահանումը՝ 1,5 անգամ: Իսկ ինչ վերաբերվում է բանջարեղենին, ապա հարկ է նշել, որ արտահանման ծավալները նույն պես աճ են գրանցել` կաղամբինը՝ 3 անգամ, լոլիկը՝ 4 անգամ, վարունգը՝ 5,5 անգամ, վաղահաս կարտոֆիլը՝ 1,9 անգամ, բողկ և ճակնդեղը՝ 2 անգամ:
Հույսեր կան, որ այս պատկերը կշարունակվի և դեռ կավելանա մինչև տարեվերջ: