Ցավալի իրողություն․ հայհոյանքը դառնում է սովորական երևույթ
Ուշադրության կենտրոնումՏիգրան Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բողոքի և պայքարի այս ողջ ընթացքում լուսավոր ու պայծառ պահերի հետ մեկտեղ ակնհայտ գերակշռող է դառնում ՀԱՅՀՈՅԱՆՔԸ՝ երբեմն սարկազմով, երբեմն ժեստերով, երբեմն ձայնային ազդանշանի տակ, իսկ որ ամենաահավորն է, շատ հաճախ լրիվ բաց, լսելի:
Ավելին ասեմ, արդեն դրան ակամայից մասնակից ենք դարձնում երեխաներին ու կանանց: Կապ չունի ով է դրա հեղինակը, ինչ ձևով է դա արվում: Հայհոյողները, հատկապես հրապարայակին դաշտում, միշտ պետք է հիշենք, որ իրենց լսում են, լսում են ոչ միայն նրանք ում դա ուղղված է, այլև ուրիշները, որոնց մեջ են կանայք ու երեխաներ:
Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մի դարձրեք հայհոյանքը ձեր եթերի մաս, մի խրախուսեք այն, մի տարածեք այն, խնդրում եմ:
Հավատացե՛ք, դա բնավ էլ չի վկայում ազատամտության, առաջադիմության մասին կամ դրանով չի, որ կարելի է ցույց տալ ցասման ուժգնությունը: Դա միայն ու միայն խոսում է խոսքի, վարքի արժեզրկման մասին: