Այս պահին Երևանում տեղի է ունենում մարդաբանական հեղափոխություն, որն աստիճանաբար տարածվելու է ողջ Հայաստանով մեկ
Ուշադրության կենտրոնումԼևոն Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս պահին Երևանում տեղի է ունենում մարդաբանական հեղափոխություն, որն աստիճանաբար տարածվելու է ողջ Հայաստանով մեկ: Ճիշտ է` բողոքի ցույցերը որոշ դեպքերում ստանում են քաղաքական, ընդհուպ մինչև աշխարհքաղաքական երանգավորումներ, բայց սրանք մասնավոր դեպքեր են ու այդքան էլ կարևոր չեն:
Կարևորն այն է, որ Բաղրամյանում հավաքված երիտասարդությունը հիմնականում այլ աշխարհայացքի ու արժեքների կրող է, քան մեր վերնախավն ու հասարակության մեծամասնությունն է:
Նրանք կարողանում են հավաքվել ընդհանուր նպատակների շուրջ, կարողանում են առանց լուրջ անձնական շահերի օրերով գիշերել բաց երկնքի տակ ու զրկանքների ենթարկվել, կարողանում են ինքնակազմակերպվել, կարողանում են չլինել ցինիկ, այլ լինել վեհապաշտ ու հավատալ մեծ նպատակների:
Ցույցերի պատճառները սոցիալական և որոշ դեպքերում էլ քաղաքական են, բայց հետևանքները առաջին հերթին լինելու են արժեքաբանական ու մարդաբանական փոփոխությունները: