Կառավարության ծրագիրը կհաստատվի գործադիրի այսօրվա արտահերթ նիստում
ՔաղաքականությունՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ին կանցկացնի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Առաջին հարցով գործադիրը կքննարկի և կհաստատի կառավարության գործունեության ծրագիրը և այն կներկայացնի Ազգային ժողով:
Օրակարգային երկրորդ հարցով ՀՀ Ազգային ժողովի նախագահին կառաջարկվի հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում էլ կքննարկվի կառավարության ծրագիրը: