Կառավարության ծրագիրն ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերի 20-ին
ՔաղաքականությունԿառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Կառավարության ծրագիրը:
NEWS.am-ը Կառավարության կայքից տեղեկացավ, որ օրակարգում երկու հարց է ներառված՝ Կառավարության ծրագրին հավանության տալն ու այն ներկայացնել Ազգային ժողով: Ըստ որոշման նախագծի՝ ծրագիրը պետք է Ազգային ժողովում քննարկվի հոկտեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նիստում: