Ռուսական վասալության հետեւանքները...
Ուշադրության կենտրոնումՍերժ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բրյուսելից վերադառնալուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը «վազել» է Պուտինին հաշվետու լինելու: Բնականաբար ուղիղ Պուտինի առաջ չի արդարացել,այլ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի, որովհետեւ ի տարբերություն ԵՏՄ-ական մյուս երկրների նախագահների, Սերժ Սարգսյանը ավելի պակաս «պռախոդ» ունի Կրեմլում:
Նախագահի PR-շչիկները նրան խորհուրդ են տվել ձեռքի հետ էլ մի քիչ պոպուլիզմ խաղալ ու հայտարարել , թե Հայաստանում ստիպված են գնացել ժողովրդականություն չվայելող քայլի՝ և բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը: Զավեշտալի է, որ Սերժ Սարգսյանը ռուսներին շտապել է ասել, թե էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայի մեջ հակառուսական տրամադրություններ չկան , նույնիսկ անհեթեթ է անվանել շրջանառվող նման ենթադրությունները: Դե մեծ եղբոր զայրույթը շատ վատ բան է, մեկ էլ տեսար, էլ չթողեցին նախագահի:
Ի դեպ, ռուսներն իսկապես մտահոգ են հայաստանյան ցույցերով: Նրանք միշտ Հայաստանում ունեցել են կառավարելի իշխանություն եւ նույնքան կառավարելի ընդդիմություն, ինչն այսօր չի ստացվում,քանզի հանրահավաքը լիդերներ չունի: Իսկ Վրաստանից հետո Հայաստանն էլ կորցնելը Ռուսաստանի վրա թանկ կնստի...