Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Որ աղջկա բախտը քաղաքում չի բերում, հետ են գալիս` գյուղի ջահելներն են «տեր կանգնում»

Aravot.am-ը գրում է . 

Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղը հիմնական մայրուղուց 30 կիլոմետր հեռավորության վրա է: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է: Գյուղն էլ առանձնապես բարեկեցիկ ապրուստ չունի, եւ դա պարզ է դառնում գյուղ մտնելուն պես: Այստեղ էլ, ինչպես այս գյուղի բնակիչները նշեցին, մարդիկ իրենց օրվա հացը դժվարությամբ են վաստակում: 

Ախքյորփի գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ վառելափայտ են գնում: Թեեւ Հայաստանի համեմատությամբ փայտն այստեղ ավելի էժան է` 1 խորանարդ մետրը 6 լարի, ինչը հայկական դրամով մոտ 1500 դրամ է, բայց միեւնույն է՝ այդ գումարն էլ դժվարությամբ են հայթայթում: Հայաստանում վառելափայտի 1 խմ-ն 6000 դրամ է: 

4-6

Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: 56-ամյա Սարգիս Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սեզոնին էլ անտառից գետնամորի, մոշ են հավաքում, մի մասը՝ վաճառում, մի մասն էլ՝ ձմռան համար պահեստավորում: Նրա ներկայացմամբ՝ Ախքյորփի գյուղում ձմեռը շատ ցուրտ է լինում, եւ ամեն ընտանիքին մոտավորապես 12 խորանարդ մետր փայտ է անհրաժեշտ, որպեսզի ձմեռն անցկացնեն: 

4-4

Գյուղի երիտասարդների զբաղմունքն էլ գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Կարտոֆիլ, եգիպտացորեն, արեւածաղիկ են ցանում ու վաճառում: Մեր զրուցակից երիտասարդները նշեցին, որ գյուղում ամուսնություններ լինում են, բայց ծնունդների թիվը շատ քիչ է՝ պայմաններ չկան: 

Նրանց խոսքերով՝ խորհրդային տարիներից հետո գյուղը մանկապարտեզ էլ չի ունեցել, եւ միայն հիմա է, որ վերաբացվելու աշխատանքներ են տարվում: Գյուղը չնայած գտնվում է Վրաստանում, բայց բնակիչները հիմնականում հայերենով են խոսում: Դպրոցում ուսուցումը եւս հայոց լեզվով է. «Այս տարի էլ առաջին դասարան 8 երեխա է գնացել, մինչդեռ ժամանակին՝ 10 տարի առաջ, 200 աշակերտ ենք ունեցել, հիմա աշակերտների թիվը 60-ին մոտ է»: 

4-3

Մարգար Բարխուդարյանի ներկայացմամբ՝ գյուղում այսօր ապրում է 200 ընտանիք՝ մոտ 700 բնակչով, համայնքում նորմալ բուժկետ էլ չունեն եւ անհրաժեշտության դեպքում կամ Թբիլիսի են գնում, կամ Մառնեուլի: 

Ախքյորփիի համայնքապետն ազգությամբ վրացի է, գյուղի բնակիչները նրա հետ հաղորդակցվում են նրա` ազգությամբ հայ տեղակալի միջոցով: Գյուղը քանի որ անտառամերձ է, Ախքյորփիի տղամարդկանցից ոմանք կարող էին անտառում աշխատել, բայց, ըստ վրացի անտառապահների, նրանց չեն ընդունում, քանի որ լեզվի խնդիր ունեն եւ որոշ փաստաթղթեր պետք է վրացերեն լրացնեն: 

4-2

Այս համայնքի երիտասարդները նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն: 

«Ամեն մեկն էլ փորձում է մի բանով զբաղվել, որ կարողանա պահել իր գոյությունը»,- գյուղից արտագաղթն այսպես են բացատրում մեր զրուցակից երիտասարդները: Մարտին Օլքինյանը ապրել է Երեւանում, բարձրագույն կրթություն ստացել, բայց վերադարձել է հայրենի գյուղ, հարմարվել եղած պայմաններին. «Ապրում ենք Վրաստանում, սիրում ենք հայերին եւ Հայաստանում շատ բարեկամներ ունենք»,- ասում է նա: Ըստ նրա՝ ուսուցման համար Վրաստանում ավելի լավ պայմաններ են՝ մատչելի է, եթե լեզվին տիրապետեն: Կարող են նույնիսկ անվճար սովորել: 

4-1

Երիտասարդ տղաների խոսքերով՝ գյուղի աղջիկներն էլ աշխատում են գյուղից դուրս ամուսնանալ եւ քաղաքում են իրենց բախտը փնտրում, իսկ ում բախտն էլ չի բերում եւ գյուղ են վերադառնում, ինչպես նրանք են ասում` «գյուղի ջահելներն են տեր կանգնում»: Գյուղի ամենաերկարակյաց բնակիչներից է Բեգլար Հակոբյանը, որը 101 տարեկան է եւ ապրում է միայնակ: Նրա երկու դուստրերն էլ գյուղից դուրս են ապրում, մեկը` Չանաչխիում, մյուսը` Երեւանում: Տղաներն էլ իրենց ընտանիքներով նույնպես Երեւանում են բնակվում: Հայրենական պատերազմի մասնակից Բեգլար պապը հաշմանդամություն ունի, բայց առողջությունից չի դժգոհում, նրա մտահոգությունը նոր դարաշրջանի բարքերն ու սովորույթներն են. «Առաջ մարդիկ ավելի ջերմ ու հանդուրժող էին, պետությունն էլ ուշադիր չի, «մալադյոժը» փախնում, գնում է, մեծերն էլ թոշակառու են եւ դժվարությամբ են իրենց այգիներում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակում»: 

Բեգլար պապը Երեւանի գրանցում ունի, 70-ական թվականներից գյուղի գրանցումից դուրս է եկել՝ գնացել Երեւան, հետո վերադարձել է իր հայրենի գյուղ, իր կառուցած տունը: Նա այս գյուղում մեղվաբուծությամբ է զբաղվում, «արտադրած» մեղրի մի մասը Վրաստանում վաճառում, մի մասը` Երեւանում: Ասում է` չի սիրում երեխաներին նեղություն տալ եւ մինչեւ հիմա ինչով որ կարողանում է, նույնիսկ օգնում է: 


 

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն Մանվելյան
Ամենադիտված