Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում


Կրակոցներ հայկական պատվիրակության հետեւից

Հասարակություն

Lragir.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել հրադադարի ռեժիմի խախտման մասին, որ տեւական ընդմիջումից հետո կրկին թույլ է տվել Ադրբեջանը: Ընդ որում, Ադրբեջանի գործողությունն այս դեպքում ունի երկու առանձնահատկություն. հրադադարի ռեժիմը խախտվել է Նախիջեւանի ուղղությունից, եւ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն ավարտել է իր ելույթները Բաքվում անցկացվող եվրոպական օլիմպիադայում ու վերադառնում է Հայաստան:

Եվրաօլիմպիադային հայկական պատվիրակության մասնակցությունն ավարտելու եւ Հայաստան վերադառնալու մասին տեղեկատվությունը տարածվեց հունիսի 26-ին: Եվ ահա, մի քանի ժամ անց տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, ընդ որում կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր:

Հրադադարի խախտման հետեւանքով բռնկված մարտում հայկական կողմը ունեցել է մեկ զոհ: Ըստ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարի, Ադրբեջանն ունեցել է մեծ կորուստներ:

Նախիջեւանի ուղղությունը հրադադարի ռեժիմի պահպանման առումով ամենահանգիստն է եղել տարիներ շարունակ: Այստեղ հրադադարի խախտման դեպքերը երկու տասնամյակի ընթացքում հազիվ մի քանիսն են: Սակայն առանձնահատկությունն այստեղ այն է, որ Նախիջեւանում գործում է համազորային թուրք-ադրբեջանական բանակ, այսինքն հաշվի առնելով թե համազորային բանակի առկայության, թե Նախիջեւանի կարգավիճակի հետ կապված հանգամանքները, հնարավոր է արձանագրել, որ Նախիջեւանի ուղղությամբ հրադադարի խախտումները առնվազն իրավական առումով ներառում են ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը:

Ներկայում հրադադարի խախտման առանձնահատկություն է առկա նաեւ այն պատճառով, որ սահմանային հերթական բախումը տեղի է ունենում Հայաստանում քաղաքացիական ցույցերի ֆոնին, ինչպես նաեւ հայ-ռուսական մի շարք համաձայնությունների, որոնց մասին խոսվել է Սերժ Սարգսյանի եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպմանը:

Մասնավորապես, այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է հայ-ռուսական 200 միլիոն վարկային համաձայնագրի մասին, որը Հայաստանին կօգնի համալրել սպառազինությունը ժամանակակից զինատեսակով: Ձեռք են բերվել նաեւ մի շարք այլ համաձայնություններ, որոնք Հայաստանի համար ունեն էական նշանակություն:

Մինչդեռ, դրանց նախորդել էին ոչ պակաս կարեւոր իրադարձություններ, երբ ՌԴ պաշտոնական քարոզչամիջոցները Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համառորեն որակեցին հակառուսական մայդան: Այդ որակումներում նույնիսկ որոշակի խուճապ էր նկատվում: Դրա ֆոնին հայ-ռուսական համաձայնությունները բավական հետաքրքիր են հնչում, եւ այնպիսի տպավորություն է, որ Երեւանը ռուսական պաշտոնական քարոզչությամբ արտահայտված «մայդանային» մտահոգությունները փարատել է տնտեսական, անվտանգության հարցերում եւ Պերմյակովի գործում Ռուսաստանի զիջումների կամ փոխզիջումների պայմանով:

Պատկերն ամբողջանում է նրանով, որ Սերժ Սարգսյանը նախօրեին է վերադարձել Բրյուսելից, որտեղ ԵԺԿ գագաթնաժողովին էր մասնակցում եւ որտեղ միաժամանակ տեղի էին ունենում ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հավաքներ:

Հունիսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահի միջեւ, որտեղ ամենայն հավանականությամբ չեն շրջանցվել Կովկասի խնդիրները:

Ահա այդ իրադարձությունների ֆոնին, Նախիջեւանի ուղղությամբ խախտվում է հրադադարը:

Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված