Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


«Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում». Արման Աղաջանյանը` Հայաստան վերադառնալու պատճառի մասին

Լife.panorama.am-ը գրում է . 

Կինոռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Արման Աղաջանյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երևանում է:  Հայաստան վերադառնալու պատճառի ու այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Արման Աղաջանյանի հետ:

-Արման, ի՞նչն է այս անգամ Ձեզ բերել Երևան:

-Հոկտեմբերի 15-ին լրացավ իմ շատ լավ ընկեր ու ընկերոջից էլ առավել Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարին և գալուս միակ պատճառն էլ հենց դա էր. Վարդուհու կորստի ցավը ոչ մի կերպ չի խլանում: Եկել եմ հենց այդ օրը, կվերադառնամ հոկտեմբերի 26-ի գիշերը` Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին մասնակցելուց հետո: Նշեմ նաև, որ վերադառնալուս երկրորդ պատճառը իմ ու Վարդուհու «Երանի» տեսահոլովակի թողարկումն էր, որը նկարահանվել էր դեռևս 2005թ-ին, երբ նա ողջ էր:

-«Երանի» տեսահոլովակն արդեն ներկայացված է ու հասցրել է շատերին հուզել: Եթե կադրերը կային դեռ տասը տարի առաջ, ինչո՞ւ որոշեցիք միայն հիմա այն ներկայացնել հանրությանը:

-Այո, այս աշխատանքը նկարահանեցինք «Կորած յար» տեսահոլովակը նկարահանելու ժամանակահատվածում, սակայն այն չհասցրեցինք ներկայացնել, որովհետև սկզբում այլ գործերով էինք զբաղված, իսկ հետո տեղի ունեցավ այդ դեպքը: Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակներին` երգահան, գործիքավորող Կարեն Մարգարյանին, Անիտա Հախվերդյանին, ով գրել է խոսքերը ու նաև Սերգեյ Դավթյանին, ով կատարել է տեսահոլովակի մոնտաժն ու անիմացիան: Նշեմ նաև, որ այս տեսահոլովակը նկարահանումից տասը տարի անց ներկայացնելը մեծ բարդությունների հետ էր կապված. Այն տասը տարի առաջ է նկարահանվել ու որակի առումով զիջում էր այսօրվա պահանջներին: Ի դեպ` ես ու Վարդուհին մի քանի գործեր էլ ունենք, որոնք մի օր կհանձնեմ հանդիսատեսին:

-Արման, բավականին հազվադեպ եք գալիս Հայաստան, ինչի՞ հետ է դա կապված:

-ԱՄՆ-ում եմ արդեն 20 տարուց ավելի ու արդեն այնքան կապված եմ այդ երկրի իմ կենցաղի հետ: Ընտանիքս, երեխաներս ու աշխատանքս հաճախ թողնել չեմ կարող, ու այդ իսկ պատճառով հաճախակի գալն իր բարդություններն ունի, այլապես Հայաստան գալու առիթը բաց չեմ թողնում, չէ որ այստեղ ունեմ բազում ընկերներ, հարազատներ ու այստեղ է իմ  սիրելի քաղաքը` Երևանը:

-Կարծում եմ` կհետևեք հայկական երաժշտարվեստի այսօրվա կյանքին, հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը այդ ասպարեզի մասին:

-Եթե անկեղծ ասեմ` ես չեմ հետևում այդ արվեստին, միայն եզակի դեպքերում, երբ ընկերներս են դրանք ներկայացնում: Չգիտեմ` ինչքանով ես իրավունք ունեմ կարծիքս հնչեցնելու, քանի որ ըստ իս` ավելի ավանդ ունեցող մարդիկ կան, ովքեր պետք է խոսեն, առաջինը դեմ կանգնեն այսօրվա մահմեդական երաժշտական ոճին, բայց չգիտես ինչու լռում են: Օրինակ` մեծ ցանկություն ունեմ լսելու Ռուբեն Մաթևոսյանի, Արթուր Գրիգորյանի կարծիքը:

-Հետաքրքիր է` երկարատև բացակայությունից հետո Ձեզ համար ի՞նչ փոփոխություն եք նկատել, ընդ որում խոսքս վերաբերվում է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքին:

-Ուրախալի է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի կառավարչական ասպարեզում, ինչը բավականին ոգեշնչում է իմ հայրենակիցներին, ովքեր այստեղ են ապրում: Մեր քաղաքն այսօր յուրովի է շնչում, ավելի շատ օպտիմիզմով է լցված, ինչը ևս ուրախալի փաստ է:

-Իսկ մարդիկ փոխվե՞լ են ըստ Ձեզ:

-Ես միշտ ցավում եմ, երբ մեր երկրից հեռանում է ինտելիգենտ խավը, որովհետև նրանք են, որ թելադրող են, կարող են որոշակի բարքեր փոխել: Ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկը վերադառնում է մեր երկիր ու փոփոխություններ է ուզում անել, պայքարել լավ օրվա համար, պարզապես շատ լավ կլինի, եթե փոփոխություն իրականացնողները լինեն հայրենանվեր, ինտելեկտուալ ու գրագետ մարդիկ:

-Արման, Ձեզ հետ զրույցի ընթացքում հետաքրքիր մի բան նկատեցի` դուք վարժ խոսում եք շատ գեղեցիկ հայերենով ու ապրելով 20 տարի ԱՄՆ-ում, ոչ մի օտար բառ Ձեր բառապաշարում չկա: Շատերը 5 տարի ապրելով արդեն իսկ օտար լեզվից բառեր են «հարազատացնում» ու օգտագործում:

-Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր 5 տարի օտար երկրում ապրելուց հետո օտար բառեր են օգտագործում, նրանք ուղղակի ձևացնում են, դա խոսում է միայն նրանց քաղքենի լինելու մասին: Վստահ եմ, որ այդ մարդիկ անգամ տվյալ օտար լեզուն էլ լավ չգիտեն, ուղղակի այդպես ձևացնում են, որպեսզի արդարացնեն իրենց տգետ լինելը: Իմ հայերենը գերազանց չէ, բայց ես հնարավորինս փորձում եմ մայրենի լեզվով խոսել. Կարևոր է, որ ինքդ քեզ չմոռանաս, շարունակես տոհմածառդ, զավակներիդ էլ նման ոգով դաստիարակես: Իմ երեխաները փայլուն խոսում են հայերեն ու մեր տանը միայն հայոց լեզուն է հնչում: Իմ լեզուն կրոնի պես մի բան է, այն ինձ հետ է ծնվել ու ես երբեք այն չեմ մոռանա, անգամ, եթե 50 տարի ապրեմ հայրենիքից հեռու:

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն Մանվելյան
Ամենադիտված