Կոչ Բաղրամյանում նստացույցը կարգավորող տղերքին
BlogԷդգար Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժող մեկ էլ մի կոչ, կարգավորող տղերքին։ Էրեկ ես էլ, շատերն էլ լիքը խմած մարդ ենք դուրս բերել։ Լիքը անհամ պահեր ենք կանխել կամ պայքարել դրանց դեմ։ Բայց մի բան եմ նկատել ու ուզում ուշադրություն գրավել էդ փաստին։ Եթե դուք ձեզ վրա եք վերցրել կարգավորողի ֆունկցիա, ավտոմատ կերպով պարտավոր եք պատասխանատու մոտենալ հարցին, ու ինքներդ լարում չստեղծել։ Բոլորը հոգնած են, նյարդային, ու ամենակարևորը՝ տաքարյուն հայ տղա։ Աշխատեք միանգամից հրամայական տոնով չխոսել անծանոթ մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք ձեր կարծիքով համը հանում են։ Շատ հաճախ նման պահվածքն է բերում մանր-մունր կոնֆլիկտների, որոնց բացասական էներգիան կուտակվում է Բաղրամյանում։ Մի քիչ ներսներիդ հոգեբանին միացրեք, ու խոսացեք մարդկանց հետ այնպես, ինչպես ինքներդ կհանդուրժեիք, որ ձեզ հետ խոսեն։
Շնորհակալություն։