Սա հաղթանակ չէ, ինչպես փորձում են ներկայացնել, եւ պայքարը ավարտված չէ, այլ նոր է սկսվում...
BlogՀամլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ արված հայտարարության մեջ փաստորեն մերժել է կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ չեղարկել սակագնի բարձրացման որոշումը: Ընդհակառակը, նա վերստին համոզմունք է հայտնել, որ սակագնի բարձրացումն արդարացված է. «Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի»:
Նա նշել է, որ մինչեւ աուդիտի անցկացումը եւ եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը...Այսինքն, էլի ժողովուրդն է վճարելու, ուղղակի ձախ գրպանից՝ պետական բյուջեից...
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն մերժել է այս շարժման հիմնական պահանջը՝ սակագնի բարձրացման չեղարկումը, առաջարկել է բացել Բաղրամյան պողոտան, նաեւ երիտասարդներին նորից հրավիրել է հանդիպել ու քննարկել հարցերը...
Կարծում եմ, այս վիճակը ոչ մի կերպ ձեռնտու չէ ժողովրդին, սա նույն փափուկ բարձն է, ինչ երեկվա հայտարարությունը աուդիտի մասին: Տղաները պետք է մերժեն հանդիպման առաջարկը, ինչպես մերժեցին առաջին երկու անգամները, ու ակցիաները պետք է շարունակվեն...
Մի խոսքով, սա հաղթանակ չէ, ինչպես փորձում են ներկայացնել, եւ պայքարը ավարտված չէ, այլ նոր է սկսվում...