Քաղաքագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի. «Ժողովուրդ»
ՄամուլԸնթացիկ տարվա մարտի 30-ին քաղաքագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի։
Այս մասին «Ժողովուրդ»–ին հայտնեց մեղադրյալներից Արթուր Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և պատմել, որ սպանությունը կատարել է հանցագործության համակատարող Գևորգ Զոհրաբյանի ներկայացրածով։ Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը զղջացել է կատարվածի համար։ Հիշեցնենք, որ Արթուր Միհրանյանին և Գևորգ Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից շահադիտական նպատակներով սպանություն կատարելու հատկանիշներով։ Նրանց սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։