ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո լինելու են ընդվզողներ, բնականաբար այդպես էլ պիտի լիներ
Ուշադրության կենտրոնումՀարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համոզված եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո լինելու են ընդվզողներ, բնականաբար այդպես էլ պիտի լիներ:
Հիմա էլ համացանցով տարածվում է այն տեսակետը թե կառավարությունը ի՞նչ միջոցներով է փակելու այդ գումարը: Ժողովուրդ ջան խոսքը մի քանի ամսվա մասին է,ոչ թե ընդմիշտ՝ մինչև հայտնաբերվեն խախտումները, իսկ մի երկու ամսվա սուբսիդավորվող գումարն ինձ չի թվում այդքան մեծ լինի: Խախտումները հայտնաբերելուց հետո բնականաբար կպատժվեն և հետ կվերադարձվի:
Իսկ եթե խախտում «չհայտնաբերվեց», ինձ թվում է դժվար չէ նորից համախմբվելը, եթե ձգձգեցին մինչև ձմեռ, ապա... Ժողովուրդ դուք ցրտից, սառույցից ձյունից վախենու՞մ եք, ես համոզված եմ որ ոչ:
Հ.Գ. Հուսով եմ վաղվանից որոշ գրանտակերներ չեն փորձելու հարամել աշխարհի ամենակատարյալ ակցիաներից մեկը: