ԱԺ աշխատակազմի ղեկավար. 2017թ. խորհրդարանի ծախսերը հաշվարկվել են պատգամավորների նվազագույն թվով
ՔաղաքականությունՀայաստանի խորհրդարանի 2017 թվականի ծախսերը հաշվարկված են պատգամավորների նվազագույն թվով: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականի առաջին կեսի համար որպես հիմք կվերցվի պատգամավորների հին թիվը՝ 131, քանի որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի սկզբին, բայց նոր կազմը սկսել է աշխատել միայն 40 օր անց:
Տարվա երկրորդ կեսի համար հիմք է վերցվել նվազագույն թիվը. 101 պատգամավոր՝ գումարած 4-ը՝ ազգային փոքրամասնություններից: Եթե երկրորդ փուլի անցկացման արդյունքում պատգամավորների թիվն ավելի մեծ լինի, անհրաժեշտ հատկացումները կավելացվեն: