ԱԺ աշխատակազմի ղեկավար․Ես տանը «պլիտա» չունեմ
ՔաղաքականությունԵս տանը ջեռուցման համար «պլիտա» չունեմ։ Այս մասին լրագրողներին նոյեմբերի 1-ին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ԱԺ շենքում ջեռուցման մասին հարցին։
Այն հարցին, թե ինչու մի քանի օր առաջ շենքի որոշ մասերը չէին ջեռուցվում, Թովմասյանը պատասխանել է «Մի քանի օր առաջ ամբողջ շենքը չէր ջեռուցվում։ Իսկ հիմա ամբողջովին ջեռուցվում է։ Եթե մենք խորհրդարանում միացնում ենք ջեռուցումը, ապա ոչ թե առանձին հատվածներն ենք ջեռուցում , այլ ամբողջ շենքը։ Իմ տանն էլ է այդպես։ Եթե միացնում եմ ջեռուցումը, ապա ամբողջ տանը, այլ ոչ թե առանձին իմ սենյակում»։
«Իսկ պլիտա՞ն»,- հարցրել են նրան։ «Ես պլիտա չունեմ։ Եթե դուք ջեռուցող պլիտաների մասին եք հարցնում, ապա ես նման բան չունեմ»,- ասել է Թովմասյանը։