Ցուցարարները բազմաշերտ են, որոշումների կայացումը՝ բարդ
Կարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանությունների կողմից՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ամփոփոխ թողնելն ու բարձրացվող սակագինը կառավարության ուսերին դնելը նոր իրավիճակ է ստեղծել:
Ակցիայի պայմանական լիդերները պետք է բարդ որոշում կայացնեն՝ ինչպե՞ս արձագանքել իրավիճակին: Այստեղ խոսքը լոկ հայտարարության տեքստի մասին չէ, այլ պրոցեսի:
Որոշման կայացումը նախևառաջ խնդրահարույց է, որովհետև ցուցարարները բազմաշերտ են, իսկ մոտեցումները՝ տարբեր, շատ ժամանակ միմյանց մերժող:
Գործընթացի հիմքում դնել իշխանության կոմպրոմիսային լուծո՞ւմը, թե գնալ կոնֆրոնտացիայի: Ամեն դեպքում փակուղային իրավիճակը հրատապ լուծում է պահանջում, ամեն դեպքում մտածելու շատ ժամանակ էլ չկա: