Ադրբեջանական լրատվամիջոցները Ինդոնեզիայի խորհրդարանի խոսնակին Ղարաբաղի մասին հայտարարություն են վերագրել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանական լրատվամիջոցները խորամանկորեն հաջողացրել են Ինդոնեզիայի խորհրդարանի խոսնակին վերագրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն։
minval.az-ը, վկայակոչելով Report-ը, «տեղեկացնում է», որ Ինդոնեզիայի Ազգային ներկայացուցիչների խորհրդի խոսնակ Խանաֆի Ռաիսը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Համապատասխան մեկնաբանությունների համար NEWS.am–ի թղթակիցը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն, որտեղից հայտնել են, որ Ինդոնեզիայի միջնորդության հարց առհասարակ չի քննարկվել։